15:56 - Թե ինչպե՞ս է կալանքից ազատ արձակվել «մեծ աղմուկով ձերբակալված» ՊԵԿ պաշտոնյան . Պարզաբանում         15:36 - Տեսանյութ. Թուրքիան գնալով ավելի է ներքաշվում արցախյան հակամարտության հարցում․ Արա Պապյան      15:17 - Աշխարհը խենթացել է.Աֆրիկայում երեխաները սովամահ են լինում, իսկ Աստվածամոր տաճարի վերականգնման համար արդեն 1,2 մլրդ է հավաքվել    

07 ապր 2017 09:30

«ՀԺ»․ Լարվում են Տարոն Մարգարյանի եւ Միհրան Պողոսյանի հարաբերությունները

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, գնալով լարվում են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում պատգամավոր ընտրված Դատական ակտերի հարկադիր կատարման նախկին պետ Միհրան Պողոսյանի հարաբերությունները:
Բանն այն է, որ Միհրան Պողոսյանը նպատակ էր դրել թիվ 1 ընտրատարածքում ստանալ ամենաշատ ձայները, բայց դա նրան չհաջողվեց: Տարոն Մարգարյանին հաջողվեց այստեղ առաջինը դարձնել իր պատգամավոր աներորդուն՝ Ռոբերտ Սարգսյանին: Պողոսյանը հավանաբար չի կարողանում համակերպվել դրա հետ, եւ իշխանական կուլիսներում խոսվում է, որ հիմա էլ փորձելու է Տ. Մարգարյանին խոչընդոտել քաղաքապետի ընտրությունների ժամանակ: Ի դեպ, մամուլում հրապարակումներ կային, թե Միհրան Պողոսյանն ինքն էլ քաղաքապետ դառնալու մտադրություն ունի:
Իսկ իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա խորհրդարանական ընտրություններից առաջ անգամ իր նեղ շրջապատում հայտարարել է, որ իր մրցակիցը ոչ թե Ռոբերտ Սարգսյանն է, այլ՝ Տարոն Մարգարյանն ինքը:
Եվս մի կարեւոր հանգամանք՝ Տ. Մարգարյանին միշտ աջակցել է նախկին գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը: Եվ այժմ այդ հարաբերություններում կարծես թե ներգրավվել է նաեւ նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր