17:00 - Դոլարի ու եվրոյի փոխարժեքները շարունակում են աճել         16:35 - Տուգանքը վերաբերում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված մեքենաներին      16:05 - Պատերազմը դեռ նոր է սկսվում. Covid-19-ը ստիպում է իմունիտետին` քայքայել օրգանիզմը    

07 ապր 2017 15:28

Կանանց մոտ 7 անհանգստացնող նախանշան, որ կարող են պայմանավորված լինել հորմոնալ խանգարումներով

Հորմոնալ ֆոնի խանգարումների դեպքում զարգանում են մի շարք  տհաճ ախտանշաններ:
Հորմոնների ներդաշնակությունը  կնոջ ամուր առողջության գրավականներից մեկն է: էնդոկրին համակարգը շատ զգայուն է անգամ ամենփոքր փոփոխությունների նկատմամբ և հորմոնային հավասարակշռության խանգարումների՝   դիսբալանսի դեպքում, զարգանում են մի շարք  տհաճ ախտանշաններ:
1. Կորյակային ցան
Շատերը կարծում են, որ կորյակները բնորոշ են միայն դեռահասներին, սակայն դա այդպես չէ: Ճարպային խցուկների աշխատանքի խանգարումներ կարող են առաջանալ ցանկացած տարիքում ու հաճախակի այն առաջացնում է դիսբալանս «արական» և «իգական» հորմոնների միջև: Ցանը կարող է առաջանալ արական հորմոնի ակտիվության հետևանքով, կամ իգական հորմոնների պասիվության պատճառով: Նման հորմոնալ ազդանշաններ կարող են առաջանալ նաև հղիության ու կրծքով կերակրելու ժամանակ: Հստակ պատճառն իմանալու համար հարկավոր է հետազոտվել բժիշկ –էնդոկրինոլոգի մոտ:
2. Դաշտանային ցիկլի խանգարում
Դաշտանային փուլի նորմալ շրջանը տևում է 21-ից  մինչև 35 օր: Իսկ վերջինիս ընթացքում  օրգանիզմից արտադրության արտահոսքը, որպես կանոն, տևում է մինչև 1 շաբաթ և  վերջինիս ծավալը  կազմում է 20-ից մինչև 80 մլ. :
Սակայն միշտ չէ, որ այդ դաշտանային ցիկլի խանգարումները կապված են սեռական օրգանների  դիսբալանսի հետ: Երբեմն պատճառ կարող են հանդիսանալ վահանգեղձի չափից շատ ակտիվությունն ու շաքարային դիաբետը:
3. Մազերի աճի հետ կապված խնդիրներ
Կանաց օրգանիզմում հորմոնալ ֆոնի խանգարումները կարող են առաջացնել մազերի աճի հետ կապված խնդիրներ: Արական հորմոնի բարձր ակտիվության դեպքում  հնարավոր է դեմքի վրա մազերի աճի արագացում, իսկ ձվարանի կիստոզ վիճակի դեպքում այն կարող է ուղեկցվել նաև դեմքի վրա կորյակների առաջացմամբ:
4. Քնի ժամանակ քրտնարտադրության ուժեղացում
Հորմոնների դիսբալանսը հաճախակի հանգեցնում է քնի ժամանակ քրտնարտադրության բարձրացման: Այս խնդրի հետ հաճախակի բախվում են կանայք` դաշտանդադարի շրջանում: Եթե քրտնարտադրության ակտիվությունը հանդիպում է կնոջ մոտ ավելի երիտասարդ տարիքում, ապա դա կարող է հիպերթիրեոզի նախանշան լինել, այս դեպքում ևս խորհուրդ է տրվում դիմել էնդոկրինոլոգի:
5. Քաշի փոփոխություն
Եթե լավ ախորժակի դեպքում նկատվում է քաշի կտրուկ նվազում, ապա դա կարող է խոսել  այնպիսի հիվանդությունների մասին ինչպիսիք են շաքարային դիաբետն ու հիպերթիրեոզը:
Քաշի ավելացումը ևս կարող է նկատվել շաքարային դիաբետի կամ վահանագեղձի ոչ բավարար ակտիվության ժամանակ: Այսպիսով եթե քաշի հետ կապված փոփոխությունները կրում են շարունակական բնույթ, ապա հարկավոր է դիմել մասնագետի:
6. Հոգնածության բարձր մակարդակ
Վահանգեղձի պաթալոգիան կարող է դառնալ բարձր հոգնածության առաջացման պատճառ: Օրգանիզմում դողի առաջացումը կարող է դժվարացնել անգամ տարրական ջանք պահանջող  ֆիզիկական աշխատանքի կատարումը:
7. Տրամադրության անկումներ
Կնոջ տրամադրությունը շատ առումներով կախված է նրա հորմոնալ ֆոնի վիճակից: Այնպես որ  դաշտանդադարի կամ հղիության հետ կապված հորմոնալ խախտումները կարող են կնոջ մոտ առաջացնել տրամադրության փոփոխություններ: Կինը կարող է ունենալ վախի զգացում, զայրույթ ու անկառավարելի անհանգստություն: Որպես կանոն հորմոնալ ֆոնի կարգավորման դեպքում այդ նախանշաններն անհետանում են, սակայն որոշ դեպքերում հնարավոր է անհրաժեշտ լինի նաև հոգեթերապևտի օգնություն:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր