11:37 - Դեկտեմբերի 13-ին մի հոգեվարքի վրա ցիկլոն է մոտենում Միջերկրական ծովից         11:32 - Տեսանյութ. Նորածինը մահացել է, մորը փրկել են.Մանրամասներ նորածնի մահվան դեպքից      11:14 - Կարևոր դրվագ հիշեցի.Ֆլեշի Բարսեղին պետբյուջեից «գրեֆ» արած միլիոն դոլարը կարո՞ղ է ոչ միայն ընտրակաշառք բաժանելու համար էր, թե նաև մարդասպաններ վարձելու    

08 ապր 2017 09:52

«ՀԺ». «Դերժավայի Արկադի» ունեցվածքը. նա 423 միլիոն դրամ նվեր է ստացել, 20 մլն դրամով էլ մեքենա է գնել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավոր Արկադի Համբարձումյանը 423 միլիոն դրամ եւ 20.9 միլիոն դրամին համարժեք բնամթերք է նվիրատվություն ստացել: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից: Արկադի Համաբարձումյանի ներկայացրած եկամուտների հայտարարագրում նշված է, որ պատգամավորը բացի նշված եկամուտից՝ եկամուտ է ստացել նաեւ գույքի օտարումից եւ աշխատավարձից: Աշխատավարձը կազմել է մոտ 6 միլիոն դրամ, իսկ գույքի օտարումից ստացել է 350 հազար դրամ:
2016 թվականին Արկադի Համբարձումյանը 20 միլիոն դրամով Lexus LX տեսակի ավտոմեքենա է գնել: Նույն տարում պատգամավորը 1.6 միլիարդ դրամ փոխառություն է տվել, որը հարկային տարվա վերջում դառնալով 1.9 միլիարդ դրամ, վերադարձվել է: Մեկ այլ փոխառությամբ էլ պատգամավորը հանձնել է 3.2 միլիարդ դրամ, իսկ տարվա ընթացքում ետ է ստացել 1.4 միլիարդը, մնացորդի վրա գումարվելով տոկոսները կազմել է 2.4 միլիարդ դրամ:
ԱԺ պատգամավորը 2016 թվականի սկզբին ունեցել է 5.2 միլիոն դրամ, որը հարկային տարվա վերջում դարձել է 156 միլիոն դրամ: Նրա նախորդ տարիների հայտարարագրերից էլ տեղեկանում ենք, որ Արկադի Համբարձումյանն ունի 1 առանձնատուն, 1 հասարակական նշանակության շինություն, 4 հողամաս, 1 Porsche Cayenne եւ 1 Daewoo Damas van»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր