18:03 - Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր         17:19 - Վանեցյանը դրսեւորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին, նա ասաց շատ կարեւոր բան      16:47 - «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին    

08 ապր 2017 15:00

«Մաշինեն եկավ» երգը՝ «Եվրատեսիլ-2017»-ում Բելառուսի ներկայացուցիչների կատարմամբ

 

 

«Եվրատեսիլ-2017» մրցույթի հայաստանյան պատվիրակ Արծվիկի «մարտահրավերը» հասավ Բելառուս:  Նրանց պատասխանը չուշացավ: Այս տարի մրցույթում Բելառուսը ներկայացնող Naviband-ը փոքրիկ հատված է կատարել «Մաշինեն եկավ» երգից:Հիշեցնենք, որ հայ Արծվիկի նախորդ մարտահրավերներն ուղղված էին Գերմանիայի ներկայացուցիչ Լեւինային, Կիպրոսի հայազգի ներկայացուցիչ Հովիգին եւ Վրաստանի ներկայացուցիչ Տակո Գաչեչիլաձենին: 
«Եվրատեսիլ-2017» մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկը յուրահատուկ ֆլեշմոբ է սկսել։ Facebook-իր իր պաշտոնական էջում երգչուհին հոլովակ է հրապարակել եւ գրել.
«Սիրով հրավիրում եմ միասին տոնել բազմազանությունը՝ ցույց տալով, որ բազմազանությունը կարող է միավորել բոլորիս: Մարտահրավեր եմ նետում «Եվրատեսիլի» այս տարվա մասնակիցներին (և ոչ միայն) երգելու հայկական ազգային երգ: Սկսում եմ Գերմանիայի պատվիրակ Լեվինայից: Հուսով եմ՝ հավանել ես կատարումս․ ես ջանք չեմ խնայել այն առավելագույնս լավ ներկայացնելու համար»:
Տեսանյութը այստեղ

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր