10:43 - Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է կորոնավիրուս         10:36 - Էսքան դարդուցավի մեջ Արսեն Թորոսյանն ուզում է պոլիկլինիկաների կուրացիան իր ձեռքը վերցնել․«Հրապարակ»      10:17 - Վարչապետի մեսիջները՝ հանրությանը․իրենք էլ են զգում, որ անհնար է դարձել վերահսկել վարակի տարածումը.«Փաստ»    

08 ապր 2017 17:20

Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն.Տեսանյութ

 

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնՍիմոն Մարտիրոսյանը հռչակվեց ծանրամարտիԵվրոպայի2017թ. չեմպիոն՝ նվաճելով առաջին չեմպիոնական տիտղոսը մեծահասակների պայքարում:

Խորվաթիայի Սպլիտ քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 105 կգ քաշային կարգում 20-ամյա ծանրորդըերկամարտում հավաքեց414կգ (184+230)եւ նվաճեց նաեւ պոկում ու հրում վարժությունների ոսկե մեդալները:

Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում 17 կգ գերազանցեց երկրորդ տեղը զբաղեցրած բուլղարացի Վասիլ Գոսպոդինովին: Ավստրիան ներկայացնող Սարգիս Մարտիրոսյանը 386կգ (181+205)արդյունքով գրավեց չորրորդ տեղը, իսկ Հայաստանի մյուս ներկայացուցիչՍամվել Գասպարյանը 7-րդն էր՝ 375կգ (165+210):

Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Բեջանյանը զրո ստացավ պոկում վարժությունում, բայց հետո արծաթե մեդալ նվաճեց հրում վարժությունում՝ բարձրացնելով 221 կգ:

Սա Հայաստանի երրորդ մեդալն էրԵվրոպայիառաջնությունում: Ավելի վաղ բրոնզե մեդալ էին նվաճել Սոնա Պողոսյանը (75 կգ) ուՏաթեւՀակոբյանը(90 կգ):

Ապրիլի 8-ին մրցահարթակ դուրս կգան նաեւՀայաստանի վերջին 2 ներկայացուցիչները՝ գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը:

 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր