Շրջանառության մեջ է դրվել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու թեզը          Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ միջոց լինել քաղցկեղի դեմ       ՈՒՂԻՂ. Կորոնավիրուսի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողություն՝ Երեւանում    

09 ապր 2017 22:26

Առատ տեղումներ, ամպրոպ, ձնախառն անձրև, քամու ուժգնացում.Գագիկ Սուրենյան

Tert.am-ը գրում է. Հանրապետության տարածքն այսօր գտնվում է բավական սրված, լուրջ մթնոլորտային ցուրտ հոսանքների ազդեցության գոտում: Ցիկլոնի բուռն ազդեցությունը կզգացվի հատկապես այսօր, ժամը 16:00- ից հետո՝ առատ տեղումներ, ձնախառն անձրև, քամու ուժգնացում՝ 20-25 մետր վայրկյան արագության. այս մասին զրույցում ասաց  ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ «Երեկոյան ժամերին Շիրակում, Արագածոտնի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, Կոտայքի և Վայոց ձորի լեռանային գոտիներում կդիտվի ցածր հորիզոնական տեսանելիություն, ձյուն, առանձին հատվածներում նաև բուք, նախալեռնային հատվածներում թաց ձյուն: Հովտային շրջաններում անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ: Ցիկլոնի սուր ընթացքը կտևի մինչև լուսադեմ»,- ասաց Սուրենյանը: Ըստ նրա՝ լուսադեմին ցիկլոնը կկորցնի իր ուժը, բայց ամբողջությամբ չի հեռանա հանրապետությունից: «Վաղը ցերեկը, ժամը 11:00-12:00-ին՝ հատկապես կեսօրից հետո, առանձին հատվածներում կլինեն լոկալ կարճատև ամպրոպային բնույթի տեղումներ, բայց դրանք որևէ լուրջ երևույթ չեն ներկայացնում»,- ասաց Սուրենյանը և նշեց, որ գարնանային բնույթի, կլիմայական պայմաններին բնորոշ եղանակ է սպասվում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր