10:03 - Ադրբեջանը միայնակ չի կարող պատերազմ սկսել.դրանք փուչիկներ են, նրանք հասկացել են, որ ուժային սցենարը չի հաջողվում.«168 ժամ»         09:55 - Ինչո՞ւ է ակտիվացել Սերժ Սարգսյանը․Հիասթափված են նրանից. «Ժողովուրդ»      17:00 - Իրանի նախագահն Իսրայելին և ԱՄՆ-ին մեղադրել է երկրում անկարգությունների կազմակերպման մեջ    

10 ապր 2017 12:15

Ջոնսոնը G7-ին կոչ է անում նոր «պատժիչ» պատժամիջոցներ սահմանել ընդդեմ Ռուսաստանի. Times

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը կպայքարի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու համար, եթե Մոսկվան չհրաժարվի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելուց, գրում է Times-ը։
Ջոնսոնը մտադիր է «մեծ յոթնյակի» (G7) երկրներին առաջարկել համատեղ հայտարարություն հրապարակել՝ Մոսկվային առաջարկելով դադարեցնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցությունը։ Իսկ եթե Ռուսաստանը հրաժարվի, պետք է նոր «պատժիչ» պատժամիջոցներ սահմանել։ 
Նշվում է,  որ պատժամիջոցների վերաբերյալ փաստաթուղթն արդեն նախապատրաստված է եւ կներկայացվի Իտալիայում G7-ի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը։ Հակառուսական պատժամիջոցներն առաջին հերթին ուղղված կլինեն կառավարական պաշտոնյաների դեմ։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր