17:00 - Կունենք կարճատեւ շոգեր՝+37․․․+38 աստիճանի         16:35 - Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը      16:15 - Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ    

10 ապր 2017 18:30

7 մթերք, որոնք սխալմամբ օգտակար եք համարում

Խանութներում կարելի է բազմաթիվ մթերքներ տեսնել, որոնք, եթե հավատանք, փաթեթավորմանը, օգտակար են առողջության համար, բնական են, շաքար եւ ճարպեր չեն պարունակում: Իրականում այդ մթերքների մեծ մասը չի համապատասխանում փաթեթավորման գրություններին: Ավելին, որոշ «առողջ» մթերքներ ավելի շատ ճարպեր եւ շաքար են պարունակում, քան «սովորականները»:
Թեմի Լակատոս Շեյմսը պատմել է որոշ մթերքների մասին, որոնք օգտակար են համարվում, բայց իրականում այդպիսին չեն:
1. Հատիկավոր շիլաներ
Իսկական հատիկավոր շիլաները, բնականաբար, օգտակար են առողջության համար, բայց պատրաստի նախաճաշերը (մյուսլի, մրգային համերով հերկուլես եւ այլն), որոնք հատիկավոր շիլաներ են ներկայացվում, իրականում շաքար, բուրավետիչներ, աղ եւ համի ուժեղացուցիչներ են պարունակում: Դրանց օգտագործման հետեւանքով արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կտրուկ աճում է, իսկ շուտով նաեւ քաղցի զգացողություն է առաջանում:
2. Մրգային հյութ
Թարմ քամած մրգային հյութը նույնպես այնքան օգտակար չէ, որքան շատերն են ենթադրում: Դրանում ավելի շատ կալորիա կա, քան ամբողջական մրգի մեջ: Բացի այդ՝ մրգային հյութի մեջ մանրաթելեր չկան, այդ պատճառով այն խմելուց հետո արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կտրուկ աճում է:
3. Սուշի
Սուշիի որոշ տեսակներ օգտակար են եւ դիետիկ, եթե դրանք պատրաստված են բանջարեղենով, ծովամթերքով եւ անյուղ մսով/ձկով: Սակայն բարձր կալորիականությամբ սոուսներով պատված, շատ աղ եւ սպիտակ բրինձ պարունակող ռոլերն օգտակար չեն: Բացի այդ, եթե սուշիի մեջ հում ձուկ կա, մեծ է թունավորման վտանգը:
4. Գրանոլա
Գրանոլայի տեսակների մեծ մասում, որոնք կարելի է գնել խանութում, մեծ քանակությամբ հիդրոգենացված յուղեր եւ շաքար կա:
5. Սառեցված յոգուրտ
Շատերը սառեցված յոգուրտը պաղպաղակի ավելի օգտակար այլընտրանք են համարում: Ինչ-որ առումով դա ճիշտ է, բայց եթե դրան ավելացնենք կոնֆետները, շոկոլադը կամ քաղցր օշարակ, կարոլիականությամբ եւ վնասակարությամբ յոգուրտը ոչնչով չի տարբերվի սովորական պաղպաղակից:
6. Սմուզի
Սմուզին օգտակար է, բայց եթե այն ինքնուրույն եք պատրաստում՝ առանց շաքարի, օշարակների եւ բուրավետիչների: Իսկ ռեստորաններում առաջարկվող սմուզիները 700-800 կալորիա կարող են պարունակել:
7. Մարգարին
1996 թվականին ԱՄՆ-ում կենդանական ճարպերի դեմ իսկական պատերազմ հայտարարվեց, եւ մարգարինն «օգտակար» այլընտրանք դարձավ: Բայց իրականում մարգարինը չափազանց վտանգավոր է առողջության համար, քանի որ դրանում հիդրոգենացված ճարպեր կան, որոնք կենդանական ճարպերից շատ ավելի վտանգավոր են:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր