15:38 - «Մենք ցանկանում ենք ցույց տալ՝ ինչպիսին պետք է լինի իսկական տղամարդը»․ մի խումբ մոտոցիկլիստներ մոտոերթ են իրականացնում «Տղա´ եղեք» կարգախոսով․ ուղիղ         15:33 - «Ազատությու՛ն Նիկոլ Փաշինյանին Սորոսից» խորագրով բողոքի ակցիա՝ «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան» գրասենյակի դիմաց․ ուղիղ      15:15 - ԱԱԾ-ի նոր բացահայտումը    

10 ապր 2017 19:46

Մենք գնում ենք գրավելու Երեւանի քաղաքապետարանը. Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը պատրաստվում է գրավել Երեւանի քաղաքապետարանը։  Այս մասին այսօր՝ ապրիլի 10–ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը։
«Մենք գնում ենք գրավելու Երեւանի քաղաքապետարանը եւ հետեւաբար այդ տրամադրության մեջ ենք։ Պետք է ասեմ, որ այս պայքարը մենք դիտարկում ենք լուրջ քաղաքական պայքար, սա համայն հայության մայրաքաղաքն է։ Սրան պետք է լուրջ վերաբերվել, ոչ թե ՏԻՄ ընտրության։ Հենց այս տեսանկյունից էլ պայքարը մղելու ենք, պայքարը քաղաքական է, ոչ թե վերաբերում է միայն ՏԻՄ ընտրություններին»,–ասել է Զարուհի Փոստանջյանը։
Անդրադառնալով այն կարծիքներին, որ Երեւանի ավագանու ընտրություններում պայքարը ընթանալու է Զարուհի փոստանջյանի եւ Նիկոլ փաշինյանի միջեւ, Փոստանջյանն ասաց, որ իրենք  մրցակից չունեն։
 Հիշեցնենք, որ մայսի 14–ին սպասվող Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու է երեք ուժ՝ «Ելք» դաշինքը, «Երկիր ծիրանին» եւ Հանրապետական կուսակցությունը։
«Ելք» դաշինքը առաջնորդելու է Նիկոլ Փաշինյանը, «Երկիր ծիրանին»՝ Զարուհի Փոստանջյանը, իսկ Հանրապետական կուսակցության ցուցակը՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր