17:00 - Կունենք կարճատեւ շոգեր՝+37․․․+38 աստիճանի         16:35 - Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը      16:15 - Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ    

11 ապր 2017 16:30

51-ամյա քաղաքացուն սպանել են ինքնաձիգից արձակված կրակոցներից. ոստիկանություն

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել ապրիլի 10-ի ուշ երեկոյան տեղի ունեցած սպանության վերաբերյալ:
Նշենք, որ ապրիլի 10-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աշտարակ քաղաքի վերջնամասում տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը Աշտարակի ձախակողմյան հատվածի հողակտորներից մեկի վագոն-տնակում հայտնաբերել է 1965 թ. ծնված Հարություն Մովսիսյանի դիակը` հրազենային վնասվածքներով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5.45 մմ տրամաչափի 10 պարկուճ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արագածոտնի մարզային վարչությունների եւ Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների եւ որոնողական աշխատանքների արդյունքում՝ ապրիլի 11-ին, ժամը 6.50-ի սահմաններում, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Աշտարակի Երեւանյան փողոցում, տաքսու մեջ, հայտնաբերվել եւ Աշտարակի բաժին բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Արա Ն.-ն:
Հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերված է: Նշանակվել են դատաբժշկական եւ դատաձգաբանական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր