18:03 - Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր         17:19 - Վանեցյանը դրսեւորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին, նա ասաց շատ կարեւոր բան      16:47 - «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին    

13 ապր 2017 11:50

Ինչո՞ւ էր քաղաքացին փորձել երկրորդ անգամ քվեարկել. հայտնի է մեղադրական եզրակացությունը

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ կրկնակի քվեարկության փորձ կատարելու գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արարատ Կարախանյանն ապրիլի 2-ին առավոտյան Սյունիքի մարզի Շաղատ գյուղում տեղակայված թիվ 34/67 ընտրատեղամասի ընտրացուցակում մասնակցել է քվեարկությանը: Նույն օրը՝ ժամը 19:53-ին, գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, Արարատը ցանկացել է նույն տեղամասում երկրորդ անգամ քվեարկել: Նա մոտեցել է անձնագրեր ստուգող սարքի պատասխանատուին, ոչը հիշել է նրան, զգուշացրել մեկից ավելի անգամ քվեարկելու համար նախատեսված պատասխանատվության մասին: Մինչդեռ Կարախանյանը պնդել է, որ առաջին անգամ է մասնակցում քվեարկությանը, սակայն սարքն արձանագրել է մեկից ավելի քվեարկելու փորձը:
Կարախանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ արձանագրված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա ընտրախախտումների դեպքերի առթիվ ապրիլի 11-ի դրությամբ հարուցվել է 15 քրեական գործ։
15 քրեական գործերից 11-ը վերաբերում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդված)  4-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդված)։
Նշված 15 քրեական գործերից 4-ը՝ 4 մեղադրյալների վերաբերյալ ուղարկվել է դատարան, 1 քրեական գործի վարույթ կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:
10 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, որոնցից 1-ը՝ Երեւանում, 9-ը՝ մարզերում (4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդված), 6-ը՝ ՀՀ ՔՕ 34-153-րդ հոդված):


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր