17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

18 հուն 2016 11:00

ՀՀ Նախագահի հրամանագրով Վաղինակ Սարգսյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ է նշանակվել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Վ. Սարգսյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել. տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը։
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որոշում եմ՝
Գնդապետ Վաղինակ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր