16:57 - Ծեծի ենթարկված փոխգնդապետի վիճակը վատթարացել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար         16:33 - Տեսանյութ.Հատուկ հանդերձանքով բժիշկները Ազգային ժողովում են      16:07 - 17-ամյա տղան կալանավորվել է՝ 21-ամյա տղայի սպանության համար. գցել է գետնին ու շարունակել է բռունցքով հարվածել    

14 ապր 2017 14:25

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ ժողովի ձայնագրությունը

ՀՀ Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվում է համացանցում հայտնված «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովների ձայնագրությունը: Այդ մասին այսօր՝ ապրիլի 14-ին, հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Hayastan24   կայքը հրապարակել է «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից  մեկի ձայնագրությունը: Դրանում վարողը աշխատակիցներին պարտադրում է ձայներ բերել ՀՀԿ տարածքային թեկնածու Արտակ Սարգսյանի օգտին՝ խոստանալով, որ շատ ձայներ բերողները կպարգեւատրվեն, իսկ չբերողները ընդհուպ կհեռացվեն աշխատանքից:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր