20:28 - Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից. Տեսանյութ         18:29 - Ինչ է խոստանում մկան տարին ըստ արևելյան (չինական) օրացույցի. Տեսանյութ      17:10 - Տեսանյութ. «Մեզ անհրաժեշտ է նոր ոստիկանություն». վարչապետ    

14 ապր 2017 17:45

Հայտնի է՝ որքան է վաստակել Պուտինը 2016 թվականին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անցած տարի վաստակել է մոտ 8,86 միլիոն ռուբլի: Այդ մասին ասված է պետության ղեկավարի եկամուտների մասին ապրիլի 14-ին հրապարակված հայտարարագրում, գրում է lenta.ru-ն:
Փաստաթղթի համաձայն՝ ՌԴ նախագահի ունեցվածքը ներառում է 1,5 հազար քառակուսի մետր տարածքով հողակտոր, բնակարան (77 քառակուսի մետր) և ավտոտնակ։ Նա ունի նաև 153,7 քառակուսի մետր տարածքով բնակարան, ինչպես նաև՝ ավտոտնակային տարածք:
Վլադիմիր Պուտինին է նաև պատկանում երեք ավտոմեքենա՝ երկու ԳԱԶ Մ-21 և «Նիվա»: Բացի այդ, հայտարարագրում ընդգրկված է «Սկիֆ» ավտոմոբիլային կցասայլը:
2015 թվականին Ռուսաստանի նախագահի եկամուտները կազմել էին 8,9 միլիոն ռուբլի: Անցած տարվա համեմատ անշարժ գույքի կամ տրանսպորտի նոր օբյեկտ ՌԴ նախագահը ձեռք չի բերել:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր