17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

18 հուն 2016 17:15

ՀՀ ՊՆ պատվիրակությունն Իրանում քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Հունիսի 14-ից 17-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության ԷԹՔԱ կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամմադ Մեհդի Քարբալայի հետ, այցելել ընկերության գործարաններ, խանութների ցանց և ծանոթացել արտադրվող ապրանքի տեսականուն: 
Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաև ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեղհանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարային զարգացմանն առնչվող հարցեր:   
Այցի արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ:
Կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր