15:50 - Մարտի 1-ի դեպքերի հետ կապված ամբողջ բեռը դնում են պատմաբանների վրա, թե դուք որոշեք...         15:49 - Այսուհետ դադարեք ինձ համարել առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու, շուտով կտեսնեն, որ թագավորը մերկ է և այդ ամենն ուղղակի շղարշ էր      15:28 - Հենա մեկին բռնել են, ինչ են անում, որ հիմա էլ մեկին բռնեն. Սարոյանը՝ Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության մասին    

17 ապր 2017 14:45

Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է թույլ տան, որ երրորդ ուժերը միջամտեն ԼՂ խնդրի կարգավորմանը. Իրանի Պնախարար

Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է թույլ տան, որպեսզի երրորդ ուժերը միջամտեն ղարաբաղյան կարգավորմանը: Այս մասին նախօրեին Թեհրանում, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեղանը:
«Հուսով եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հարցում վճռական կլինեն եւ երրորդ ուժերի միջամտություն ու ճգնաժամի խորացում թույլ չեն տա», - նշել է Դեղանը: Նա անդրադարձել է նաեւ տարածաշրջանային խնդիրներին` մատնանշելով այն ուժերին, որոնք, ըստ Թեհրանի, վտանգում են տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը:
«Ոչ միայն մեր տարածաշրջանն, այլեւ ողջ աշխարհն է այսօր ենթարկվում այն ահաբեկչական սպառնալիքներին, որոնց աղբյուրներն են «Իսլամական պետություն» եւ «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորումները, Միացյալ Նահանգները, Սաուդյան Արաբիան եւ սիոնիստական ռեժիմը», - ընդգծել է Դեղանը՝ ակնարկելով, որ իր կողմից հիշատակված ուժերից մի քանիսը ցանկանում են ամեն կերպ խոչընդոտել Բաքվի եւ Թեհրանի միջեւ ռազմաքաղաքական համագործակցության խորացմանը:
«Մենք չպետք է թույլ տանք, որ արտաքին ուժերը խաթարեն Ադրբեջանի եւ Իրանի ռազմական համագործակցությունը: Մեր երկու ժողովուրդները սերտ հարաբերություններ ունեն նախեւառաջ՝ էթնիկ, պատմական, մշակութային եւ կրոնական կապերի շնորհիվ: Մեր հարաբերությունները օր օրի ավելի են խորանում: Շատ լավ կլիներ եթե այդ հարաբերությունները զարգանային նաեւ պաշտպանական ոլորտում»,-նշել է Իրանի պաշտպանության նախարարը:
Իր հերթին Ադրբեջանի պաշտպանության նախարարն ասել է. «Ադրբեջանն ու Իրանը բարեկամական կապեր ունեցող, եղբայրական պետություններ են: Իրանի հետ ռազմական համագործակցության ծավալումը բխում է նաեւ Ադրբեջանի շահերից»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր