17:10 - Ինչո՞ւ է կորոնավիրուսը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ ընթանում         16:32 - Առաջիկա օրերին՝ անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում      16:03 - Կորոնավիրուսից մահացածներին հուղարկավորելու են զմռսված դագաղներով    

17 ապր 2017 19:50

Կրեմլը մեկնաբանել է Թուրքիայի հանրաքվեի արդյունքները

Նախօրեին Թուրքիայում անցկացված հանրաքվեն երկրի ինքնիշխան գործն է: Ապրիլի 17-ին այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Lenta-ն: 
«Մենք կարծում ենք, որ բոլորը պետք է հարգանքով վերաբերվեն թուրք ժողովրդի կամարտահայտությանը»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչեւը կարծիք էր հայտնել, որ հանրաքվեի արդյունքները թուրք առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կստիպեն գործել «խաղի անթույլատրելի կանոնների սահմանագծին»: Խորհրդարանականն ընդգծել էր, որ էրդողանը ձգտում է անձնական իշխանության ուժեղացմանը եւ փաստացի հրաժարվում է եվրաինտեգրումից:
Թուրքիայում խորհրդարանականից նախագահական կառավարման ձեւի անցնելու մասին սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն ավարտվել է դրա կողմնակիցների աննշան առավելությամբ: Նախնական տվյալներով՝ նրանք ստացել են ձայների 51,2 տոկոսը, որը 1,25 մլն ձայնով ավելի է, քան ստացել են սահմանադրական բարեփոխումների հակառակորդները:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր