16:57 - Ծեծի ենթարկված փոխգնդապետի վիճակը վատթարացել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար         16:33 - Տեսանյութ.Հատուկ հանդերձանքով բժիշկները Ազգային ժողովում են      16:07 - 17-ամյա տղան կալանավորվել է՝ 21-ամյա տղայի սպանության համար. գցել է գետնին ու շարունակել է բռունցքով հարվածել    

17 ապր 2017 23:28

Կ1 ֆեդերացիայի մարզիկների հերթական հաջողությունը. Ֆոտոշարք

Պրոֆեսիոնալ Կ1 ֆեդերացիայի մարզիկները ապրիլի 15-ին մասնակցեցել են Մարտական կարատեի բաց առաջնությանը՝ ֆեդերացիայի նախագահ Նարեկ Հակոբյանի և փոխնախագահ Նաիրի Հակոբյանի գլխավորությամբ։ Hayacq.com-ի հետ զրույցում ֆեդերացիայի նախագահ Նարեկ Հակոբյանն անդրադաձավ իր մարզիկների ելույթներին. «Մրցաշարն ընթացավ լարված պայքարում: Մեր մարզիկները պատրաստվել էին բավականին լավ և ցուցաբերեցին բարձր արդյունքներ, մրցաշարի ընթացքում եղան գեղեցիկ և դիտարժան մենամարտեր՝ Հայաստանի տարբեր ֆեդերացիաների և ակումբների մարզիկների միջև։ Պետք է նաև նշել, որ մարզիկների մեծամասնությունը նորեկներ էին և շատ ոգևորված էին՝ առաջին անգամ ռինգ բարձրանալու և առաջին անգամ հաղթանակի բերկրանքը ճաշակելու համար։ Այս հանգամանքը, վկայում է այն մասին, որ K1(Kickbox, Muay Thai) մարզաձևերը օր-օրի զարգանում են, և երեխաները դեռ փոքր տարիքից արդեն գիտակցում են թե ինչ է հաղթանակն ու թիմային աշխատանքը։ Շնորհավորում եմ բոլոր մարզիկներին և ցանկանում նորանոր հաղթանակներ»: Հավլենք, որ Մարտական կարատեի բաց առաջնությունը կազմակերպել էր Մարտական Կարատեի Ազգային Ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Խաչատրյանը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր