17:18 - Տեսանյութ. Մալախովն իր կնոջ հետ լոգարանում ամբողջովին մերկ տեսանյութով պատասխանել է Քսենիա Սոբչակին         17:00 - Հանգուցյալ բժշկի տանը հայտնաբերվել են չծնված 2200 երեխաների մնացորդներ      16:24 - Ես վերադառնում եմ, որովհետև տեսնում եմ, թե երբեմն որքան անխնա եմ վարվում իմ թողած ժառանգության հետ. Հովհաննես Ազոյան    

18 ապր 2017 13:25

Պատրաստվում ենք այստեղից հասնել Երեւանի Արգիշտի 1 փողոց.Զարուհի Փոստանջյան

Երեւանը քաղաք պետություն է, որի կառավարումը ներառում է, ըստ էության, նաեւ պետական կառավարում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմաց կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը:
Նա սկզբում ընթերցեց Արգիշտի Առաջին արքայի արձանագրությունը եւ նշեց. «Մենք այստեղից պատրաստվում ենք սկսել մեր մեկնարկը եւ հասնել Երեւանի Արգիշտի 1 փողոց, որտեղ Երեւանի կենտրոնակայանի գրասենյակն է: Այնտեղից պատրաստվում ենք սկսել բարեփոխումներ, հիմնադրելով նոր քաղաքական համակարգ, որը պետք է իրապես ծառայի հայ ժողովրդին: Այս 25 տարիների ընթացքում այն չի ծառայել հայ ժողովրդին: Երեւանը նման չէ այն քաղաքին, որը մեզ համար գծագրեց Թամանյանը: Երեւանի կանաչ տարածքները վերացան, Երեւանը վերածվեց շինությունների, որոնց կողքին չկան կանաչ տարածքներ: մենք չենք կարողանում ապրել էկոլոգիապես մաքուր քաղքաքում»:
Փոստանջյանի խոսքով՝ Երեւանը քաղաք պետություն է, որի կառավարումը ներառում է, ըստ էության, նաեւ պետական կառավարում. «Այն չունի միայն մի քանի գործառույթներ՝ արտաքին քաղաքականություն, զինված ուժեր, ոստիկանություն եւ գյուղատնտեսություն: Մնացած բոլոր խնդիրները ներառված են Երեւանի կառավարման ներքո»:
Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ Երեւանի ավագանու ընտրություններում «Երկիր Ծիրանի» կուսակցության կարգախոսի ու քարոզչական նյութերի մասին կխոսեն ապրիլի 21-ին:
Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 14-ին, որին մասնակցում են երեք ուժեր՝ ՀՀԿ-ն, որի քաղաքապետի թեկնածուն Տարոն Մարգարյանն է, «Ելք» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր