16:14 - Սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել         16:03 - Մենք չենք դանդաղում, զգույշ ենք. գալու է այդ օրը, միանգամից մաքրել հնարավոր չէ      15:45 - Հայր և դուստր Հովսեփն ու Անուշը Սիրիայում կռվում են թուրքերի դեմ    

18 ապր 2017 17:20

Տարոն Մարգարյանի ահռելի կարողությունն անմասն չէ Երեւանի բյուջեից. Փոստանջյան

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ահռելի կարողությունն անմասն չէ Երեւանի բյուջեից։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, Էրեբունի թանգարանի հարակից տարածքում հրավիրված ասուլիսում հայտարարել է «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը:
«Չեմ կասկածում, որ մաս չլինի, եթե չասենք՝ 90 տոկոսն է կազմում քաղաքապետարանի բյուջեից յուրացումը։  Բարձրաստիճան պաշտոնյան չի կարող կուտակել նման հարստություն: Եթե աշխատում ես որպես բարձրաստիճան պաշտոնյա, քո աշխատավարձը կարող է բավարարել նվազ հարցերի լուծման համար։ Ես արդեն տասը տարի բարձրաստիճան պետական պաշտոնյա եմ եւ չեմ կարող ձեռք բերել այդպիսի կարողություն։ Պետք է Երեւանի միջոցները չյուրացնես, չվատնես, իսկ նրա պաշտոնավարման տարիների  վերաբերյալ կան միջազգային կազմակերպությունների, Վերահսկիչ պալատի զեկույց, որը ես չեմ կազմել, որտեղ մատնանշվում է յուրացման ու գողության մասին։ Այդ ծանրաբեռնվածության ներքո չես կարող իրականացնել նաեւ այդպիսի ձեռնարկատիրական  գործունեություն, եթե դու բարձրաստիճան պաշտոնյա ես։ Հասկանալի է, որ այդ միջոցները ձեռք են բերվել ապօրինի եւ, իհարկե, պետք է դրանք լինեն  իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում»,–հայտարարեց Զարուհի Փոստանջյանը։
Պատգամավորը սպառնում է խորհրդարանից քաղաքապետարան տեղափոխել տարբեր պաշտոնյաների ապօրինությունների վերաբերյալ  իր արխիվը։
«Եթե մենք ուզում ենք ավել լավ Երեւան, ապա Երեւանին պետք է փոխանցենք, այլ ոչ թե վերցնենք Երեւանից», - եզրափակեց պատգամավորը։
Նշենք, որ 6 տարի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած  Տարոն Մարգարյանը 2016 թվականին հայտարարագրել է 250 միլիոն դրամ, 45 հազար դոլար, 50 հազար եվրո. միասին մոտ 600 հազար դոլար: Գումարից բացի քաղաքապետը նաեւ  հայտարարագրել է իրեն պատկանող շենքեր եւ հողատարածքներ։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր