17:34 - Նման ինտենսիվություն եղել է 2016 թ.ին. կարծես՝ Ադրբեջանը խոսքից պատրաստվում է անցնել գործի         17:15 - «Տականք սրիկաներ, Հայրիկյանի միջնորդությո՞ւնն եք անտեսում». Պարույր Հայրիկյան      16:57 - Այդ ի՞նչ իրավունքով եք հետևում, թե ով ում հետ է հանդիպում    

19 ապր 2017 10:10

Արցախի ՊԲ. Իրադրությունն առաջնագծում

Ապրիլի 18-ին եւ լույս 19-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 760 կրակոց:
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ ձեռքի հակատանկային նռնականետ (2 արկ):
Անցած գիշեր հակառակորդը շարունակել է շփման գծի տարբեր ուղղություններում ակտիվորեն կիրառել տարբեր տրամաչափի դիպուկահար հրացաններ:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր