15:32 - Նայե՛ք այս 2 դերասաններին.մեկն ասում է՝ արտակարգ դրությունը երկարացնեն, կարտագաղթի, մյուսը՝ միտինգ չի անում, տաքսի է վարում         15:30 - Թող հիշի, թե ինչ բացատրություն է գրել քննչականում ու լռի.նա պատրաստ է ոչնչացնել բոլորին, այդ թվում՝ Սերժին ու Միշիկին      15:10 - Փեսայի ուղերձները՝ կառավարության դիմացի մայթին    

19 ապր 2017 17:40

Սարգիս Գրիգորյանի անսպասելի անակնկալը կնոջ` Մանոյի 33–ամյակին.Լուսանկարներ

 

Դերասան Սարգիս Գրիգորյանի կինը` դերասանուհի, պարուհի Մանո Գրիգորյանը, այսօր նշում է ծննդյան 33–ամյակը։ Tert.am life–ի հետ զրույցում Մանոն պատմել է օրվա անսպասելի անակնկալների, երազանքի և երջանկության մասին։

Մանոյի տարեդարձի անակնկալները ուղիղ կեսգիշերին չեն սկսվել, սակայն նրա օրը պակաս տպավորիչ չի եղել։  «Կեսգիշերին Սաքոն նկարահանման էր։ Ես էլ խայտառակ հոգնած էի, մինչև 12։05 սպասեցի, տեսա չկա, մտածեցի` չի կարողացել գալ ու քնեցի։ Երևի 12։30 էր, Սաքոն ու մեր սանիկները տորթով, հրավառությամբ եկան ինձ շնորհավորելու։ Մի քիչ ուշացել էին, քանի որ 12։20 մի կերպ էր դուրս պրծել նկարահանման հրապարակից»,– ասաց պարուհին ու հավելեց, որ ամուսնու անակնկալներն այդքանով չեն ավարտվել։

Վաղ առավոտյան դերասանը կնոջը ևս մեկ անակնկալ է մատուցել, այս անգամ` այգեպանի օգնությամբ։ «Մեր այգեպանը 23 տարեկան է։ Հետաքրքիր արտաքինով տղա է, Սաքոն նրան հագցրել էր իր սմոքինգը։ Նա որոշել էր, որ ամեն ինչ պետք է  մեր բակում լիներ, բայց քանի որ առավոտյան ուժեղ անձրև էր, անակնկալը տեղափոխվել էր տուն։ 7։15 ինձ արթնացրին,  տեսնեմ մեր ննջասենյակում  մեր այգեպանն է` ծաղիկներով  և նախաճաշով։ Քանի որ Սարգիսը մեր տանը ոչնչի տեղը չգիտի, հարմար ինչ գտել, օգտագործել էր։ Արդյունքում սկուտեղի փոխարեն նարդին էր, ծաղկամանի փոխարեն` էվայի հողի դույլը։)  Այնքան եմ ծիծաղել։ Անսպասելի ու հետաքրքիր էր։ Նարեկին ասել էր` կասես ծնունդդ շնորհավոր, բայց այնքան էր խառնվել իրար, ասաց` շնորհավոր  Սուրբ ծնունդ։) Դրանում, երևի, իմաստ կա, քանի որ 33–ը սուրբ տարիք է համարվում` Հիսուսի տարիքն է»,– պատմեց Մանոն։ Թե Սարգիսն ինչ նվեր կմատուցի իրեն, Մանոն առայժմ չգիտի։ Նա նշեց, որ օրը դեռ առջևում է։

 

 

 

 

Պարուհին այսօր խնջույք չի կազմակերպել, քանի որ աշխատանքային թոհուբոհի մեջ է. այսօր հարսանիք են կազմակերպել և ամբողջ օրը լինելու է հարսանեկան իրավիճակներում։  Երեկոյան նրանք ամենամտերիմ մարդկանց հետ կհավաքվեն իրենց տանը։Մանոն պատմեց, որ աշխատավայրում աշակերտներն ու պարուհիները ևս իրեն հետաքրքիր անակնկալ են մատուցել։ Մանոյին անակնկալի է բերել նաև իր ու  Սարգսի հավատարիմ երկրպագուն. «Նա շատ է սիրում մեր զույգն ու ոչինչ չի խնայում մեզ համար։ Ֆեյսբուքի բոլոր ընկերներիս գրել է և վիդեոհոլովակ հավաքել, որտեղ ինձ շնորհավորում են ընկերներս, մոռացված բարեկամներս, մարդիկ, ում վաղուց չեմ հանդիպել։ Շատ հաճելի էր»։

Խոսելով դուստրերի շնորհավորանքի մասին, պարուհին նշեց, որ երեկ մեծ աղջկա` Էվայի «Այբբենարանի»  հանդեսն էր, որի ժամանակ էլ նա մատուցել է ամենամեծ նվերը։ «Ինքը շատ կարևոր համար ուներ, որտեղ և՛ երգում է, և՛ պարում։ Իր մոտ շատ դժվար էր ստացվում, ասացի վաղն իմ ծնունդն է, եթե կարողանաս լավ ելույթ ունենալ, դա իմ ամենամեծ նվերը կլինի։ Ինքն իր ուժերը հավաքեց և ինձ մատուցեց ծննդյանս ամենամեծ նվերը։ Այսօր էլ ոչինչ պետք չէ ինձ»,– ոգևորությամբ ասաց նա։

 

 

 

 

Ընտանիքի փոքրիկ դերասանուհին` Յանան, մայրիկին նվեր չի մատուցել. «Ես այդքան չէի սպասում, բայց Յանան իրեն շատ լավ է դրսևորում սերիալում։ Իրեն մեծիկի պես է պահում։) Հիմա  ինքը տարված է իր նկարահանումներով և ոչ ոք իրեն չի հետաքրքրում, ոչ ես, ոչ էլ պապան։)»։

Սարգիսն իր տարեդարձին նշել էր, որ իր ամենամեծ երազանքը որդի ունենալն է։ Մանոն այլ երազանք ունի. «Իմ երազանքն է, որ բոլորն առողջ ու ներդաշնակ լինեն։ Մնացածը կլինի։  Ինձ համար առաջնային չէ տղա կամ աղջիկ ունենալը։ Իհարկե, ցանկությունս մեծ է, որ տղա էլ ունենամ, բայց ես չեմ սիրում խառնվել Աստծո գործերին։ Մենք ուղղակի ցանկանում ենք, բայց դա մեր որոշելիքը չէ»։

Իր ամենամեծ ձեռքբերումը Մանոն համարում է իր  գեղեցիկ  ընտանիքը։ Դերասանուհին նշեց, որ անսահման երջանիկ է։

 

 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր