13:16 - Ծայրահեղ ծանր պացիենտի, ինչպես նաև ծանր դեպքերից 2-ի վիճակը բարելավվում է         12:55 - Սա անիմաստ կարգավորում է.դա պիտի արվեր, երբ ունեինք հիվանդ համար 1. Մարուքյանը՝ հեռախոսազանգերը լսելու անհրաժեշտության մասին      12:45 - Այսօր հաստատված դեպքերի թվում կա մեկ զինծառայող. ունենք 14 ծանր և 1 ծայրահեղ ծանր հիվանդ    

21 ապր 2017 16:20

Առեւտրականների հանդիպումը վարչապետի օգնականի հետ ավարտվեց

Քիչ առաջ ավարտվել է Կառավարության դիմաց բողոքի ակցիա ացկացնող տոնավաճառների աշխատակիցներից 3-ի հանդիպումը վարչապետ Կարեն Կարապետյանի՝ հարկային խնդիրները համակարգող օգնական Հայկ Զոհրաբյանի հետ:
Շուրջ 1,5 ժամ տեւած հանդիպումից հետո հանդիպմանը մասնակցած աշխատակիցներից մեկը հայտնեց, որ իրենց առաջարկել են 10-15 հոգանոց աշխատանքային խումբ կազմել, որի ներկայացրած առաջարկները կներկայացնեն վարչապետ Կարեն Կարապետյանի հետ եւ փորձեն լուծում տալ խնդրին:
«Մեզ ասացին, որ պետք է օրենքով աշխատենք, այսինքն, ճիշտ ձեւով հարկերը վճարենք, աշխատողներին գրանցենք, ՀԴՄ կտրոնները խփենք անպայման: Ես խնդրեցի, որ հարկային տեսուչներին, որոնք առեւտրի կենտրոնների դարպասների մոտ կանգնում եւ ստուգում են հաճախորդների փաստաթղթերը, գնան էդտեղից, բայց չհամաձայնվեցին, ասացին, որ էդ մարդիկ իրանց գործն են անում: Ես ասել եմ, որ պատրաստ չենք փաստաթղթով հիմա աշխատել»,- ասաց նա:
Կառավարության դիմաց վաղ առավոտից հավաքված առեւտրականները, սակայն, չհամաձայնվեցին աշխատանքային խումբ ստեղծել:
«Չէ, չենք գնալու, չենք աշխատելու, մինչեւ մեր ուզածը չանեն»,- հայտարարեցին հավաքվածները:
Բողոքի ակցիան ավարտվեց, ցուցարարները որոշեցին կրկին հավաքվել ապրիլի 25-ին վաղ առավոտյան Կառավարության դիմաց, քանի որ իրենք համաձայն չեն աշխատանքային խումբ ստեղծել:
Նշենք, որ մինչ այդ բողոքի ակցիայի մասնակիցները կտրականապես դեմ էին հանդիպել ՊԵԿ-ի աշխատակիցների կամ կառավարության աշխատակազմի որեւէ աշխատակցի հետ, նրանք պահանջում էին, որ վարչապետ Կարեն Կարապետյանն անձնամ իջնի եւ պատասխանի իրենց հարցերին: Ցուցարարները սպառնում են նստացույց սկսել:
Նշենք, որ «Սուրմալու», «Փեթակ» եւ «Առինջ մոլ» առեւտրի կենտրոնների աշխատակիցները պատմում են, որ արդեն մի քանի օր՝ հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում իրենց տաղավարներում եւ հաճախորդներից պահանջում փաստաթղթեր: Առեւտրականների խոսքով, ապրանքների փաստաթղթավորումը լրացուցիչ հոգս է լինելու, քանի որ պետք է նոր աշխատող ընդունեն, որը կկատարի այդ աշխատանքները:
ՓՄՁ ներկայացուցիչների բողոքին այսօր անդրադարձել է նաեւ Պետական եկամուտների կոմիտեն՝ հայտարարելով, որ բողոքն ուղղորդված է:
Հիշեցնենք, որ 2014թ.-ին, երբ ապրանքների փաստաթղթավորման մասին որոշումը մտավ ուժի մեջ, առեւտրականները մի քանի ամիս բողոքի ակցիաներ անցկացրին՝ ստիպելով իշխանություններին օրենքը հետաձգել որոշ ժամանակ: Դեռեւս 2015թ. փետրվարին այդ ժամանակվա էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարել էր, որ փոքր եւ միջին բիզնեսի համար փաստաթղթավորման պահանջը պետությունն ընդմիշտ չի մեղմացնում: Նա նշել էր, որ չնայած առաջարկվող կարգը հարկատուների համար լիբերալ փաստաթղթաշրջանառություն է թույլ տալիս, կառավարությունն իր վերջնական նպատակից չի հրաժարվում: «Բիզնեսը պետք է հասկանա, որ գործարքները պետք է փաստաթղթավորել, ինչպես դա արվում է ցանկացած քաղաքակիրթ երկրում»,- ընդգծել էր Ճշմարիտյանը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր