17:18 - Տեսանյութ. Մալախովն իր կնոջ հետ լոգարանում ամբողջովին մերկ տեսանյութով պատասխանել է Քսենիա Սոբչակին         17:00 - Հանգուցյալ բժշկի տանը հայտնաբերվել են չծնված 2200 երեխաների մնացորդներ      16:24 - Ես վերադառնում եմ, որովհետև տեսնում եմ, թե երբեմն որքան անխնա եմ վարվում իմ թողած ժառանգության հետ. Հովհաննես Ազոյան    

21 ապր 2017 18:05

Ազատության հրապարակում Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց «Երկիր Ծիրանիի» նախընտրական ծրագիրը

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր՝ ապրիլի 21-ին՝ Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության մեկնարկին, ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագիրը:
«Ժամանակակից քաղաքներում տրամվայի անհրաժեշտությունը հրատապ է, քանի որ էկոլոգիապես մաքուր տրանսպորտ է, սակայն, մենք տրանսպորտի այս միջոցը հանել ենք, հեծանվային  ուղիներ ենք ստեղծելու: Բացի այդ  աղբահանության, աղբի վերամշակմանն ենք անդրադառնալու, քաղաքի բարեկարգմանն ու կանաչապատմանը, անօթեւան ընտանի կենդանիների խնդրին ենք անդրադառնալու: Մեր ծրագրում դրույթներ ունենք , մշակութային, առողջապահության եւ կրթության վերաբերյալ, քաղաքի բյուջեի կազմավորման հետ կապված: Մեր դիրքորոշումն ու պատկերացումներն ունենք հարկավահավաքի վերաբերյալ, հատուկ դրույթ ունենք, որը վերաբերում է կոռուպցիային, մասնավորապես ՝ հանրային գնումներին, որովհետեւ չարաշահումները հիմնականում այստեղ են լինում»,-ասել է Զարուհի Փոստանջյանը:
Զարուհի Փոստանջյանը նաեւ նշել է, որ «Երկիր Ծիրանին» «Ելք» կուսակցությանը մրցակից չի համարում. «Հանրապետական կուսակցությունն է մեր հիմնական թիրախը»:
Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 14-ին, որին մասնակցում են երեք ուժեր՝ ՀՀԿ-ն, որի քաղաքապետի թեկնածուն Տարոն Մարգարյանն է, «Ելք» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր