18:00 - «Որոշումը դատախազության կողմից բողոքարկման ենթակա չէ». Հայկ Ալումյան         17:27 - Այս որոշումը սպասելի էր.'Հասկանալով՝ որտեղից է ուղղորդվում, գիտակցում ենք՝ ինչ է կատարվում      17:10 - Սեդրակ Քոչարյանի մեքենան շրջափակել էին    

22 ապր 2017 11:35

ԱՄՆ Վայոմինգ նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Միացյալ Նահանգների Վայոմինգ նահանգը դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած 45-րդ նահանգը, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
ԱՄՆ Վայոմինգ նահանգի նահանգապետ Մեթյու Միդը նամակ է հղել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին, որտեղ հայտարարել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին ու բարձր է գնահատել Ամերիկայի հայերի ջանքերը:
Նրա խոսքով` հայկական ու հրեական ողջակիզման գազանություններն աննկարագրելի են, սակայն կարեւոր է հիշել, որ պատմությունը չպետք է կրկնի: Նա ընդգծել է, որ մտովի կլինի նրանց հետ, ովքեր ապրիլի 23-ին ներկա կլինեն Կապիտոլիումում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներին:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արեւմտյան թեւի նախագահը երախտագիտություն է հայտնել նահանգապետին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ու հիշելու անհրաժեշտության խոսքի համար:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր