16:57 - Ծեծի ենթարկված փոխգնդապետի վիճակը վատթարացել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար         16:33 - Տեսանյութ.Հատուկ հանդերձանքով բժիշկները Ազգային ժողովում են      16:07 - 17-ամյա տղան կալանավորվել է՝ 21-ամյա տղայի սպանության համար. գցել է գետնին ու շարունակել է բռունցքով հարվածել    

22 ապր 2017 17:20

Վարչապետի մոտ քննարկել են Կոնդ եւ Ֆիրդուս թաղամասերի, նաեւ «Հին Երեւանի» կառուցպատման ծրագրերը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Երեւանի կառուցապատմանն ու շինարարության ոլորտի խթանմանը վերաբերող մի շարք հարցեր:
Կառավարությունից հայտնում են, որ անդրադարձ է կատարվել «Հին Երեւան» կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացմանը Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքներում: Կարեն Կարապետյանը կարեւորել է ներդրումային ծրագրի իրականացումը, որը կնպաստի ոչ միայն հուշարձան շենքերի վերականագնմանը, ներդրումների ներգրավմանը, այլ նաեւ շինարարության ոլորտի զարգացմանը: Այդ համատեքստում, վարչապետը պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին տվել է կոնկրետ հանձնարարականներ:
Խորհրդակցության ընթացքում  քննարկվել են նաեւ Կոնդ եւ Ֆիրդուս թաղամասերի կառուցպատման ծրագրերին առնչվող հարցեր:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր