17:30 - Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք տրամադրել․ ՍԴ         16:58 - Բա ե՞ս ինչ եմ ասում. վարչապետի ականջներն էլ, աչքերն էլ բաց են. Մնում է մենք դա տեսնենք.բանավեճ սոցցանցում      16:37 - Անհասկանալի է, թե ինչո՞ւ է Տիգրան Ավինյանը խեղաթյուրում փաստերը, մենք մրցույթի համար փորձագետ չենք բերել Հայաստան    

22 ապր 2017 18:40

Արծրուն Հովհաննիսյանը՝Մազարի Շարիֆի բազաներից մեկի վրա կատարված հարձակման մասին

Մազարի Շարիֆի բազաներից մեկի վրա կատարված հարձակումից հայ խաղաղապահներից որևէ մեկը չի տուժել։ Նրանք շարունակում են կատարել իրենց ծառայությունը այլ բազայում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Աֆղանստանի հյուսիսային Մազարի Շարիֆ քաղաքի արվարձանում տեղակայված բազայում «Թալիբան» շարժման գրոհայինների հարձակման հետեւանքով  առնվազն 70 աֆղան զինծառայող է սպանվել: BBC-ի հաղորդմամբ` հարձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ զինվորները դուրս էին գալիս բազայի տարածքի մզկիթից՝ ուրբաթօրյա աղոթքից հետո։
Պատահարի հետեւանքով «Թալիբան» շարժման 10 գրոհային է մահացել։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր