17:00 - ՀՀ-ում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է.Արսեն Բաբայան         16:30 - Ուկրաինայում կալանավորվել է ԻԼԻՊ կարեւոր առաջնորդներից մեկը, որը Վրաստանի քաղաքացի է      16:00 - Զույգը «Զվարթնոցից» մեքենա է պատվիրել. երբ վարորդն իջել է ջուր խմելու, փախցրել են այն. մեքենան գտել են վթարված    

24 ապր 2017 11:20

Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանից պահանջել է ուսումնասիրել և ներկայացնել Հայոց ցեղասպանության զոհերի տվյալները

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանին է ներկայացրել 1915թ.-ին Օսմանյան կայսրության տարածքում հայ բնակչության բռնի գաղթեցման ու աքսորի հրամանագրերի ուսումնասիրության վերաբերյալ գրավոր պահանջ և խորհրդարանի նախագահությանը խնդրել հրապարակել ժամանակի պետական պաշտոնյաների անունները, որոնք պատասխանատու են անմեղ մարդկանց մահերի համար: Ինչպես հայտնում է bianet.org-ը, Փայլանը հարցում է հղել խորհրդարանի նախագահությանը 1915թ.-ի մայիսի 27-ին Օսմանյան կայսրությունում ընդունված և մինչ նույն թվականի հունիսի 1-ն ուժի մեջ մնացած «ժամանակավոր գաղթեցման» հրամանագրի արդյունքների ու այդ ընթացքում անմեղ զոհերի համար պատասխանատու անձանց վերաբերյալ և պահանջել հատուկ ուսումնասիրություն անցկացնել՝ ի դեմս Թուրքիայի խորհրդարանի: «Չնայած, որ այդ հրամանագրի ընդունումից անցել է 102 տարի` դրա արդյունքն ու հետևանքը մինչ օրս չի ուսումնասիրվել Մեջլիսի կողմից: Հայտնի է, որ հրամանագրի իրականացման շրջանակում գրանցվել են մեծ քանակությամբ մահեր, ավերվել ու բռնազավթվել են մշակութային ժառանգության կարևոր օբյեկտներ», – ասել է Փայլանը: Հայազգի պատգամավորն իր ելույթում նաև խորհրդարանին է ներկայացրել Թալեաթ փաշայի հիշողությունների արխիվից կարևոր հատվածներ, որոնք վկայում են, որ 1914-1917թթ.-ին մահացել է Օսմանյան կայսրության քաղաքացի շուրջ 1 մլն 150 հազար հայ, այսինքն` կայսրության հայազգի բնակչության շուրջ 77 տոկոսը: Կարո Փայլանը նաև ընդգծել է, որ 102 տարի առաջ նույն ժամանակահատվածում տուժել են հույները, եզդիները, ասորիներն ու քելդանիները: 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր