Սան Ֆրանցիսկոյի հայկական եկեղեցում, դպրոցում երեք միջադեպերը հետաքննվում է որպես ատելության հանցագործություններ          Եվրոպային նախազգուշացրել են պոտենցիալ մահացու «COVID-19-ի եւ գրիպի կրկնակի համավարակի» ռիսկի մասին       Կորոնավիրուսային վարակից երկու պայմանագրային զինծառայող է մահացել․ դատախազությունը հաստատում է    

24 ապր 2017 12:30

Փրկարարները 2-րդ օրն է՝ ջրատարում կեռաձողերով փնտրում են կորած քաղաքացուն

Ապրիլի 23-ին, ժամը 11:07-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:05-ին 1948 թ. ծնված Հ. Ա.-ի որոնողափրկարարական աշխատանքները վերսկսելու նպատակով Նորամարգ գյուղի 17-րդ փողոցի վերջնամաս է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը եւ 6 հրշեջ-փրկարար:
Հրշեջ-փրկարարները ջրատարի երկայնքով (մոտ 200մ) կեռաձողերով իրականացրել են որոնողական աշխատանքներ։ Օժանդակ տեխնիկայի միջոցով  փակվել է նաեւ ջրի հոսքը եւ պոմպի միջոցով ջրատարը մասամբ ցամաքեցվել է: Նշված տեղամասում ոչինչ չի հայտնաբերվել:
Ժամը 18:10-ին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են:
***
Ապրիլի 22-ին, ժամը 22:10-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. ապրիլի 21-ին, ժամը 18:00-ի սահմաններում Արարատի մարզի Մասիս քաղաքում Հ. Ա.-ը դուրս է եկել տնից եւ չի վերադարձել. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 23:37-ին որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր