Ադրբեջանը 790 զոհ ունի, որից 180-ը` Քարվաճառի ուղղությամբ          Տեսանյութ.Հայկական կողմը հետ է վերցրել նախկինում կորցրած որոշակի դիրքեր. Հակառակորդն այսօր ունեցել է 500-ից ավելի մարդկային կորուստ       «Եթե մենք խնդրենք զինադադար, դա լինելու է Հայաստանի վախճանը». Արայիկ Հարությունյան    

24 ապր 2017 14:00

«Թուրքիայի դրոշ վառելն արդարացված է». Փոստանջյանը Թուրքիայի մասնատում է կանխատեսում

Կողմնակից ենք Անկարայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, բայց Թուրքիան ունի մեծ ախորժակ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ պատգամավոր, «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
«Իհարկե, կողմնակից ենք Անկարայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, բայց Թուրքիան ունի անսահման ախորժակ, եւ նրա նկատմամբ պետք է ունենալ ուրույն դիվանագիտություն: Նրանք պետք է ճանաչեն մեր իրավունքը, որից նրանք վախենում են: Մինչեւ այս պահը  նույնիսկ ՀՀ-ն իր այդ իրավունքը չի ճանաչել, բայց հասել է այն պահը, երբ իրավունքի ճանաչումը ուղղակի անհրաժեշտություն է դարձել, անփոխարինելի եւ հրատապ միջոց»,-հայտարարեց Փոստանջյանը:
Նրա խոսքով, վերջին 5-6 տարիների ընթացքում տեսել ենք, թե ինչպես են Էրդողանի նման բռնապետերը ձախողվում. «Տեսել ենք, թե Քադաֆիի հետ ինչ տեղի ունեցավ, ինչ տեղի ունեցավ Իրաքում: Միջին Արեւելքում կային պետություններ, որոնց  քաղաքական քարտեզները ձեւավորվել էին շուրջ 100 տարի առաջ, եւ այդ  քաղաքական քարտեզները այլեւս գոյություն չունեն: Սա սպասվում է նաեւ Թուրքիային, եւ Թուրքիայի սուլթանին` Էրդողանին»:
Անդրադառնալով ապրիլի 23-ին ջահերով երթից առաջ Թուրքիայի դրոշն այրելուն ու դրա վերաբերյալ վերջին տարիներին հնչող քննադատությանը, Զարուհի Փոստանջյանը նշեց` երիտասարդներն ունեն այդ իրավունքը. «Կարծում եմ` իսկապես ավելի արդյունավետ է, որ մենք պետություն կառուցենք, զարգացնենք պետական ինստիտուտները, որոնք այսօր բավարար չեն գործում: Սակայն Թուրքիայի դրոշ վառելը, կարծում եմ, արդարացված է երիտասարդների կողմից, որովհետեւ իրենք իրենց բողոքն իրավունք ունեն այդ ձեւով հայտնել»:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր