20:28 - Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից. Տեսանյութ         18:29 - Ինչ է խոստանում մկան տարին ըստ արևելյան (չինական) օրացույցի. Տեսանյութ      17:10 - Տեսանյութ. «Մեզ անհրաժեշտ է նոր ոստիկանություն». վարչապետ    

24 ապր 2017 18:45

Հայոց ցեղասպանության պատմությունը նաեւ իմ պատմությունն է. Փարիզի քաղաքապետ (ֆոտո)

Հայոց ցեղասպանության պատմությունը նաեւ իմ պատմությունն է, շնորհակալություն Ֆրանսիայի հայ համայնքին, որ չի մոռացել իր արմատները, եւ միաժամանակ ինտեգրվել է ֆրանսիական հասարակությանը։ Այս մասին հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն՝ Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետարանում կազմակերպված միջոցառման ժամանակ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին, հաղորդում է Nouvelle d'Arménie-ն։
«Հայոց ցեղասպանության պատմությունը նաեւ իմ պատմությունն է։ Շնորհակալություն Ֆրանսիայի հայ համայնքին, որ չի մոռացել իր արմատներն ու միաժամանակ շատ լավ ինտեգրվել ֆրանսիական հասարակությանը։ Շնորհակալություն, որ դուք ձեր օրինակով ապացուցում եք՝ կյանքը միշտ ավելի ուժեղ է։ Եթե մենք չիմանանք պատմական ճշմարտությունը, այն կարող է կրկնվել։ Եթե ժխտենք պատմությունը, այն կկրկնվի։ Կա պատմություն, կա եւ ներկան՝ մեր ուժեղ կապը Փարիզի ու Հայաստանի միջեւ, եւ դուք գիտեք, որ ես հիմա աշխատում եմ, որ Փրիզում հայկական մշակութային կենտրոն հայտնվի», -նշել է քաղաքապետը։
Արարողությանը ներկա է գտնվել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը, նախկին սենատոր Էլեն Լյուկը, հովիվ Ժոյել Միքայելյանն ու Էիլբեր Լեոնյանը եւ Փարիզի հայ համայնքի այլ ներկայացուցիչներ։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր