17:10 - Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Էջմիածնում կատարված սպանության դեպքից         16:30 - ՌԴ-ում Չինաստանի դեսպանը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստեղծվել Չինաստանում      16:10 - Խիստ միջոցներ կկիրառվեն, զերծ մնալ բժշկական դիմակների գների չհիմնավորված բարձրացումից    

25 ապր 2017 11:38

20-ամյա զինծառայողը մահացու վիրավորումն ստացել է գլխի շրջանում. Քրգործ է հարուցվել

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Նարեկ Հարությունյանի սպանության դեպքի առթիվ։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2017 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Հմայակի Հարությունյանը:
Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր