22:09 - ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի կոչը         17:32 - Կենտրոնական բանկում դոլարի և եվրոյի փոխարժեքները տատանվում են      16:55 - Կորոնավիրուսով վարակված կնոջ շփման շրջանակը պարզվում է. Քաշաթաղի շրջանի ղեկավարը՝ վարակմած դեպքի մասին    

25 ապր 2017 15:31

Կարող է արդյոք մարդը պաշտպանել իրեն քաղցկեղի առաջացման հավանականությունից

Ամերիկացի գիտնականները, ստացված տվյալների հիման վրա, հայտարարել են, որ մեծամասամբ մարդը չի կարող ազդել իր մոտ քաղցկեղի առաջացման հավանականության վրա: Ինչպես գրում է Քրոնիկա.ինֆոն՝ հղում կատարելով healthinfo-ին, հետազոտության ընթացքում նրանք վերլուծել են աշխարհի 68 երկրներում քաղցկեղի 32 տեսակներով հիվանդացություն::
Մարդու օրգանիզմում առաջացող քաղցկեղի դեպքերի 66 տոկոսը պատահականություն է, որն առաջանում է բջիջների բաժանման ընթացքում ԴՆԹ-ի պատճենահանման սխալի հետևանքով և ոչ մի կերպ կապված չէ կենսակերպի կամ ժառանգականության հետ: Այսպիսի համոզման են եկել Ջոն Հոփկինս համալսարանի հետազոտողները:
Ըստ մասնագետների, շրջակա միջավայրի կամ կենսակերպի հետևանքով քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը միջինում կազմում է 29 տոկոս, իսկ 5 տոկոսը պայմանավորված է ժառանգականությամբ: Հետազոտության հեղինակները հայտարարել են, որ հիմնականում մարդիկ ոչ մի կերպ չեն կարող ազդել քաղցկեղի առաջացման վրա:
Միևնույն ժամանակ, գիտնականները նշել են, որ սա ուռուցքաբանության համար ընդհանուր օրինաչափություն է, մինչդեռ քաղցկեղի որոշ տեսակների համար պատահականության գործոնի և կենսակերպի գործոնի հարաբերությունը կարող է այլ լինել:
Նրանք հստակեցրել են, որ շագանակագեղձի և ոսկրերի քաղցկեղը 95 տոկոս դեպքերում պատահաբար է հայտնաբերվում, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը 77 տոկոս դեպքերում օրգանիզմում տեղի ունեցող անկանխատեսելի փոփոխությունների արդյունք է: Մյուս կողմից, թոքերի ուռուցքային հիվանդությունները 65 տոկոս դեպքերում պայմանավորված են արտաքին գործոններով, մինչդեռ պատահական մուտացիային բաժին է հասնում ընդամենը 35 տոկոսը:
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր