17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

25 ապր 2017 18:15

Մերի Մակարյանը իր հղիության լուրերի մասին

«Առաջնորդներ» հեռուստասերիալի դերասանուհի Մերի Մակարյանը կրկին հայտնվել է խոսակցությունների կիզակետում։ Լուրեր են պտտվում, որ դերասանուհին հղի է։ Խոսակցությունների պատճառը  Ինստագրամի story–ում հրապարակած լուսանկարն է եղել
Tert.am Life–ը կապ հաստատեց դերասանուհու հետ` պարզելու լուրերի իսկությունը։ «Նման բան չկա։ Այդտեղ ես վերնազգեստով եմ։ Անգամ, ինքս էլ չեմ նկատել դա։ Մտքովս չէր անցնի, որ լուսանկարից հետո նման բաներ կարող են խոսել»,– ասաց Մերին։
Քանի որ դերասանուհին ընտրյալ ունի, նրանից հետաքրքրվեցինք`երբ են պատրաստվում օրինականացնել հարաբերությունները, սակայն  Մերին ասաց, որ չի ցանկանում խոսել այդ թեմայով։ «Երբ նման բան լինի, բոլորը կիմանան այդ մասին»,– հավելեց նա։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր