12:46 - Ցնցող մանրամասներ.Խաչատուրյանը դուստրերից մեկին բռնությամբ սեռական մերձեցման է պարտադրել         12:24 - Որևէ ռազմական բեռնարգելք չի կարող կանգնեցնել Էրդողանին.Արևմուտք-Թուրքիա հարաբերությունների վակուումը շատ արագ լցնում է Պուտինը      12:05 - Անանուն զանգ է ստացել, որ երեխան մահացել է. Հ. Խաչատրյանը տեղեկատվություն չունի իր երեխայի գտնվելու վայրի մասին    

26 ապր 2017 13:00

Նրանք, որոնք հասցրին Արթուրին մահվան, չէին կարող իրենք իրենց դեմ քննություն իրականացնել. Ենիգոմշյան

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի համար անակնկալ չի եղել, որ «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանի մահվան գործվ որեւէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացվեց: Նրա խոսքով, Արթուր Սարգսյանի մահվան գործով քննիչների, դատավորների, ՔԿՀ պաշտոնյաների եւ վերահսկող դատախազի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, որովհետեւ դա իշխանությունների շահերից չէր բխում:
«Բազմաթիվ փաստեր կային Արթուր Սարգսյանի մահվան մասով քրեական գործ հարուցելու, սակայն, դատախազության, մյուս ատյանների կողմից այդպես էլ ընթացք չտրվեց, քրեական հետապնդում չիրականացվեց: Իհարկե, անակնկալ չէր, զարմանալու ոչինչ չկար, որովհետեւ այն մարմինները, որոնք հասցրին Արթուրին մահվան, չէին կարող իրենք իրենց դեմ քննություն իրականացնել: Այս մասով որեւէ բան ակնկալելն ավելորդ է, ակնկալիքներ ունենալ որեւիցե բանի, կարծում եմ, որ սխալ է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի կալանավորման գործով քննիչների, դատավորների, ՔԿՀ-ների պաշտոնյաների, վերահսկող դատախազի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու՝ նրա  իրավահաջորդի ներկայացուցիչների դիմումը մերժվել էր:
«Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:
Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր