Ամենամեծ հզոր զենքը՝ ոչ թե դիմակներով, այլ իմունային համակարգով. պատվաստումների գաղափարն են մոտեցնում          Կորոնավիրուսն ամենեւին էլ սովորական շնչառական վիրուս չէ․ գիտնականներ       ԱԱԾ-ն պաշտոնատար անձանց կողմից գումարների հափշտակության, խարդախությամբ համայնքապատկան գույքի ձեռքբերման, պաշտոնեական կեղծիքի դեպքեր է բացահայտել    

26 ապր 2017 15:00

ՀՀԿ-ականների «ելք կա» բացականչությունները՝ Երեւանի ավագանու նիստի ժամանակ

Երեւանի ավագանու այսօրվա  նիստի ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը դարձյալ չի կարողացել զուսպ լսել ընդդիմադիր «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի բարձրացրած հարցերը։  Սովորության համաձայն նյարդայնացել է, երբ Բախշյանը մանրամասներ  է ճշտել օրակարգի հարցերից ու Տարոն Մարգարյանին ուղղել հարցեր։ Անահիտ Բախշյանի  խոսքի ժամանակ  Իգիթյանը հեգնանքով բացականչել է «Ելք» դաշինքի կարգախոսը՝  «ելք կա»։  ՀՀԿ խմբակցոթւյան անդամի  աշխուժությունը վարակել է թիմակիցներին, որոնք քթի տակ խնդմնդալով ձայնակցել են նրան։
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու այս ընտրություններում Անահիտ Բախշյանը  առաջադրվել է «Ելք» դաշինքի ցուցակով։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր