Կոչ ենք անում Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին միակամ ու միասին բոլոր միջոցներով դիմակայել թշնամու նենգ հարվածներին          Այս պահին ճիշտ չի լինի զոհերի մասին թիվ ասել, բայց քանի որ մարտերն ինտեսիվ են, խոսել այն մասին, թե կորուստներ չունենք կամ չենք ունենա, ճիշտ չի լինի       Պաշտոնական Ստեփանակերտը հերքում է 10 զոհերի մասին տեղեկությունը    

26 ապր 2017 16:00

Անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ են տրամադրվել մի շարք կազմակերպությունների

Երեւան քաղաքի ավագանին, այսօր՝ ապրիլի 26-ին, իր հերթական նիստում, քննարկել եւ հաստատել է Երեւան համայնքի սեփականությունը հանդիսացող Հանրապետության փողոցի հ.32 հասցեում գտնվող 130.9քմ մակերեսով տարածքը մինչեւ 2020թ. հունիսի 30-ը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հուշարձանների եւ պատմական վայրերի պահպանության միջազգային խորհրդի Հայաստանի ազգային հանձնաժողով» /ԻԿՈՄՈՍ/Հայաստան/, «Պատմական հուշարձանների պահպանման հայկական դաշնություն» եւ «Վասպուրական» հայրենակցական» հասարակական
կազմակերպություններին:
Նշվել է, որ տվյալ տարածքը ավագանու դեռեւս 2014 թվականի համապատասխան որոշումներով անհատույց օգտագործման իրավունքով 3 տարի ժամկետով արդեն տրամադրվել էր նշված կազմակերպություններին:
Ավագանու այլ որոշումներով անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ են տրամադրվել նաեւ «Նորաստղ» հաշմանդամ երեխաների ծնողների ՀԿ-ին եւ հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությունն ապահովող «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությանը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր