Իլհամ Ալիեւի մամուլի ծառայությունն աղավաղել է Ալեքսանդր Վուչիչի խոսքը          Չփաթեթավորել ուղեբեռները և ձեռքի իրերը «Զվարթնոցում»դրանք ախտահանվելու են       Ինչպես է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը տեղափոխվում Հայաստան. Ոստիկանության տեսանյութը    

26 ապր 2017 18:10

Բացահայտվել է Հրազդան քաղաքի բնակչուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակումը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է 2014թ. դեկտեմբերի 29-ին Հրազդան քաղաքի բնակչուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակումը: Մեկ անձ կալանավորվել է։
Նախնական քննության տվյալներով՝ 2014թ. դեկտեմբերի 29-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքում՝ իր շենքի մուտքի մոտ, հարձակման է ենթարկվել բնակչուհի Հ.Սաֆարյանը:  Առերեւույթ հանցագործություն կատարած անձինք բռնության գործադրմամբ կնոջը նստեցրել են մուտքի մոտ կայանված ավտոմեքենան եւ ուղեւորվել դեպի Երեւան-Սեւան ավտոճանապարհ, որի ընթացքում կպչուն ժապավենով կապել են նրա բերանը, ձեռքերը, գլխին հագցրել պարկ։ Ճանապարհին բռնություն գործադրելով կնոջ նկատմամբ՝ հարվածելով գլխին ու դեմքին՝  պահանջել են գումար, ոսկի եւ տան բանալիները:
Հափշտակելով կնոջ ոսկյա մատանին, պայուսակը, որի մեջ եղել է կանխիկ գումար, 3 բջջային հեռախոս, դեղորայք, շպարի պարագաներ, ինչպես նաեւ՝ տան բանալիները՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձինք կնոջը կապկպված վիճակում թողել են Երեւան-Սեւան մայրուղում եւ հեռացել:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգքրի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերի եւ 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, եւ ձեռնարկվել անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ: Հ.Սաֆարյանը ճանաչվել է տուժող:
Օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել կնոջն առեւանգելու եւ բռնության կիրառմամբ նրա գույքը հափշտակած անձանց ինքնության եւ շրջանակի վերաբերյալ։ Նախնական քննության տվյալներով՝ ավազակային հարձակումն իրականացվել է 3 հոգու կողմից, որոնցից մեկը հայտնաբերվել է եւ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 47-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 7-րդ կետերի հատկանիշներով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ մյուս երկու անձանց հայտնաբերելու, դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր