17:00 - Սինգապուրն իր պատմության մեջ դենգե տենդի խոշոր բռնկում է ակնկալում         16:40 - ՊԵԿ քննչական վարչության պետի տեղակալը վարակվել է կորոնավիրուսով. Քննչական հրավիրվող քաղաքացիներն անհանգստացած են      16:14 - Հայ գիտնականների ստեղծած «Բիօքսիլ 2»-ը կարող է հաջողությամբ օգտագործվել COVID-19-ի դեմ պայքարում    

27 ապր 2017 18:15

Հարձակման ենթարկված փաստաբանները մեղադրում են Պալատի նախագահ Արա Զոհրաբյանին, վերջինս հորդորում է զերծ մնալ զգացմունքային հայտարարություններից

 

Հայաստանի փաստաբանների պալատն ուսումնասիրում է փաստաբանական գրասենյակում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկատվությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ Փաստաբանների պալատի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը:

«Փաստաբանների համար դատապարտելի է ցանկացած բռնություն եւ հուսով ենք, որ մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»,-ասաց նա:

Հարցին, թե Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը տեղյա՞կ է, որ իր աշխատակիցներն են եղել հարձակվողները, մամուլի քարտուղարը պատասխանեց. «Այս պահին տեղեկատվություեւնը փորձում ենք ճշտել: Ավելի ուշ եթե հնարավոր լինի որեւէ բան պարզել, կտեղեկացնենք: Այս պահին Փաստաբանների պալատում դեպքի հետ կապված ուսումնասիրություններին առնչվո խորհրդակցություն է ընթանում»:

Նա նշեց, որ շենքում չի տեսել Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանին եւ Վրեժ Խաչիկյանին, որոնք ըստ տուժածների եղել են հարձկավողների շարքում:

Ավելի ուշ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է.

«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը դատապարտում է ցանկացած բռնություն, ինչպես նաեւ վիրավորանք եւ զրպարտություն պարունակող հայտարարությունները եւ հրապարակումները, առավել եւս, երբ կողմերը փաստաբաններ են։

Անշուշտ ճշմարտությունը պետք է բացահայտվի, իսկ մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության։

Միեւնույն ժամանակ հորդորում ենք զերծ մնալ զգացմունքային եւ չստուգված հայտարարություններից եւ միակողմանի տեղեկատվության հիման վրա կարծիք չձեւավորել»:

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին ցերեկը փաստաբան Տիգրան Աթանեսյանի փաստաբանական գրասենյակում հարձակման են ենթարկվել փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը: Նրանք տեղեկացրել էին, որ իրենց վրա հարձակվել են Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, Փաստապանների պալատի նախագահի խորհրդական Գեւորգ Մկրտչյանը: Հարձակման ենթարկված փաստաբանները համոզված են, որ միջադեպը տեղի է ունեցել Պալատի նախագահ Արա Զոհրաբյանի առնվազն թույլտվությամբ եւ իմացությամբ:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր