17:25 - Հասանովն իր՝ սահմանից փախնելու մասին.հայկական բանակում չկա զենք, որով հնարավոր է ինձ հարվածել 35 կմ հեռավորության վրա         17:05 - Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի      17:00 - Քննչական կոմիտեի պարզաբանումը    

27 ապր 2017 19:45

Զախարովա․ Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ-ի ԱԳ նախարարները քննարկելու են ղարաբաղյան կարգավորման խնդրահարույց ասպեկտները

Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ ծրագրվում է ճշգրտել ղարաբաղյան կարգավորման առավել խնդրահարույց հարցերը ու կողմնորոշվել բանակցային գործընթացի հետագա ուղղությունների հարցում։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Մոսկվայում ապրիլի 28-ին անցնելու է Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը՝ ղարաբաղյան կարգավորման հարցով։ «Որոշակի փուլում նախարարներին կմիանան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ու ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով անձնական ներկայացուցիչը»։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր