15:32 - Նայե՛ք այս 2 դերասաններին.մեկն ասում է՝ արտակարգ դրությունը երկարացնեն, կարտագաղթի, մյուսը՝ միտինգ չի անում, տաքսի է վարում         15:30 - Թող հիշի, թե ինչ բացատրություն է գրել քննչականում ու լռի.նա պատրաստ է ոչնչացնել բոլորին, այդ թվում՝ Սերժին ու Միշիկին      15:10 - Փեսայի ուղերձները՝ կառավարության դիմացի մայթին    

28 ապր 2017 10:20

Սերժ Սարգսյանը կրկին հանդիպել է Ծառուկյանի հետ. ի՞նչ է որոշվել.«Ժամանակ»

Սերժ Սարգսյանը կրկին հանդիպել է Ծառուկյանի հետ. ի՞նչ է որոշվել.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը, որի ժամանակ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը դարձյալ ասել է, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն տեսանելի ապագայում կստորագրեն համագործակցության փաստաթուղթ:
Մեզ հաջողվել է պարզել, որ Սերժ Սարգսյանը նախօրեին մեկ անգամ էլ է հանդիպել Գագիկ Ծառուկյանին՝ հստակեցնելու համար նրա դիրքորոշումը ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ կոալիցիոն համաձայնագիր ստորագրելու հնարավորությունը։ Սակայն խոսակցությունից պարզ է դարձել, որ Ծառուկյանը հիմա չի ցանկանում մաս կազմել իշխանության՝ վստահ լինելով, որ դրա ամենահարմար ժամանակը 2018թ. ապրիլն է, երբ Կարեն Կարապետյանը չի լինի վարչապետի պաշտոնում և հստակ կլինի Սերժ Սարգսյանի՝ իշխանության մեջ դերակատարությունը։
Վերջին շրջանում Ծառուկյանի ու Կարեն Կարապետյան-Սամվել Կարապետյան տանդեմի հարաբերությունները խիստ լարված են, ինչը թույլ չի տալիս, որ հիմա Ծառուկյանը իշխանության հետ որևէ քայլ անի։ Փոխարենը Ծառուկյանը հույս ունի, որ Սերժ Սարգսյանը հաջորդ տարի նրան կհրավիրի մաս կազմել «ազգային համաձայնության» կառավարության։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր