17:18 - Տեսանյութ. Մալախովն իր կնոջ հետ լոգարանում ամբողջովին մերկ տեսանյութով պատասխանել է Քսենիա Սոբչակին         17:00 - Հանգուցյալ բժշկի տանը հայտնաբերվել են չծնված 2200 երեխաների մնացորդներ      16:24 - Ես վերադառնում եմ, որովհետև տեսնում եմ, թե երբեմն որքան անխնա եմ վարվում իմ թողած ժառանգության հետ. Հովհաննես Ազոյան    

29 ապր 2017 14:40

Երեւանի քաղաքային իշխանությունները գլխովին ձախողել են քաղաքացիական պաշտպանության խնդիրը. Նիկոլ Փաշինյան

 

Երեւանի քաղաքապետը գլխովին ձախողել է քաղաքացիական պաշտպանության խնդիրը: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Քաղաքացիական պաշտպանությունը կազմակերպելու պատասխանատուն Երեւանի քաղաքապետն է: Բայց կարծում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը գիտի եւ տեսնում է, որ ըստ էության, վերջին տարիներին քաղաքացիական պաշտպանության առումով մայրաքաղաքում ոչինչ չի արվել: Օրինակ՝ ի՞նչ պետք է անեք դուք, եթե հանկարծ հնչի օդային տագնապ: Արդյոք գիտեք՝ ուր պետք է տանեք ձեր երեխաներին, ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկվեն: Երեւանում այս առումով խայտառակ իրավիճակ է, այս խայտառակ իրավիճակն ավելի է սրվում, եթե հաշվի ենք առնում, որ Երեւան քաղաքի բոլոր նկուղները գործնականում սեփականաշնորհված են կամ տրված են մասնավոր ընկերությունների, հարմարեցված չեն քաղաքացիական պաշտպանության համար»,-ասել է նա:

Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Երեւանում մետրոպոլիտենի կառուցման դադարեցմանը, նշել է, որ այն միայն փոխադրամիջոց չէ, այլեւ՝ ստրատեգիական նշանակության օբյեկտ:

«Հստակ կարող ենք ասել, որ Երեւանի քաղաքային իշխանությունները վերջին 9-10 տարիների ընթացքում գլխովին ձախողել են քաղաքացիական պաշտպանության կազմակերպման հետ կապված հարցերը»,-ասաց նա:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր