Ամենամեծ հզոր զենքը՝ ոչ թե դիմակներով, այլ իմունային համակարգով. պատվաստումների գաղափարն են մոտեցնում          Կորոնավիրուսն ամենեւին էլ սովորական շնչառական վիրուս չէ․ գիտնականներ       ԱԱԾ-ն պաշտոնատար անձանց կողմից գումարների հափշտակության, խարդախությամբ համայնքապատկան գույքի ձեռքբերման, պաշտոնեական կեղծիքի դեպքեր է բացահայտել    

29 ապր 2017 15:00

Ինչպես է ավագ դստեր գրառումը հուզել Անահիտ Կիրակոսյանին

 

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն այսօր նշում է 27 ամյակը։ Այս առիթով նա և ամուսինը` Արտակը, որոշել են փախչել բոլորից և վայելել հանգիստը ծովափում։ Tert.am Life–ը կապ հաստատեց  այս օրերին Եգիպտոսում գտնվող դերասանուհու հետ և խոսեց ոչ միայն օրվա անակնկալների, այլև դստեր հուզիչ շնորհավորանքի ու ձեռքբերումների մասին։

«Ամուսինս գիտի, որ շատ ակտիվ մարդ եմ, ամբողջ օրն աշխատանքի մեջ եմ և ամենալավ նվերն ինձ համար հանգիստն է։  Այդ իսկ պատճառով մեկշաբաթյա հանգիստ նվիրեց Եգիպտոսում` առանց պարտականությունների և հոգսերի, որպեսզի կտրվենք աշխարհից և ամեն ինչից»,– ասաց դերասանուհին։

Զույգն այս անգամ հանգստի է մեկնել առանց երեխաների։ Անահիտը նշեց, որ տարեդարձի օրը վայելում է ամենասիրելի մարդու հետ։ Երեկոյան ամուսինը նրան ընթրիքի է հրավիրել, թե ինչ է սպասվում իրեն, դերասանուհին դեռևս չգիտի։

Անահիտը նշեց, որ տարեդարձի օրը պահում է երազանքներ, որոնք իրականանում են։ Այսօրն էլ բացառություն չէ, պարզապես նա չի բարձրաձայնում երազանքը` խոստանալով պատմել դրա մասին, երբ իրականանա։

Իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը դերասանուհին համարում է մեծ սերը, որ ունի ընտանիքի հանդեպ և ամեն օր ստանում է նրանց կողմից։ Խոսելով ավագ դստեր հուզիչ գրառման մասին` Անահիտը նշեց. «Շատ էի հուզվել, երբ ընթերցեցի աղջկաս գրածը։ Հոնգուր–հոնգուր արտասվել եմ։) Ինձ համար դա ամենալավ նվերն էր։ Խոսքեր, որոնք կշիռ ունեն ու սրտից են բխում»:

Անահիտի մասին հուզիչ գրառումներ հիմնականում անում է ավագ աղջիկը, սակայն դա չի նշանակում, թե կրտսեր դստեր հետ նրա հարաբերությունները նույնքան ջերմ չեն։  «Երկու աղջիկներիս հետ էլ շատ մտերիմ  եմ, ուղղակի Լաուրան ունի արտահայտվելու յուրահատուկ ոճ, իսկ Աննաս գեղեցիկ նկարում է։ Իր նկարները ևս ինձ համար ամենաթանկ նվերներ են»,– ասաց նա։

 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր