13:11 - Հարված ադրբեջանցիներին՝ գոտկատեղից ցած.Ավիաընկերությունն Արցախն ընդգրկել է Հայաստանի կազմի մեջ         13:10 - Տեսանյութ. Դատարկ-դատարկ խոսում ես. հենց դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի, ազգի բոլոլա եք սարքել      12:48 - Մեր շանսը Վաշինգթոնում. վաղվա հանդիպումը կարող է շրջադարձային դառնալ ԼՂ կարգավորման փաշինյանական փուլի համար    

01 մայիս 2017 12:00

Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժանքներ են սկսել

Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժանքներ են սկսելԱդրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության համաձայն մայիսի 1-ից մեկնարկել են երկու երկրների զինված ուժերի տակտիկական զորավարժանքները:
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, զորավարժանքների հիմնական նպատակը, որոնք տևելու են մինչև մայիսի 5-ը, կոորդինացման բարելավումն է՝ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի միջև փորձի փոխանակման, ինչպես նաև երկու երկրների ռազմական ստորաբաժանումների միջև համագործակցության հաստատումը՝ շտաբերի համատեղ պլանավորման, զորքերի պատրաստականությունը բարձրացնելու միջոցով:ա
Համատեղ զորավարժանքներին ներգրավված են հրետատանիներ, զրահատեխնիկա, ականանետներ, մարտական և տրանսպորտային ուղղաթիռներ, ինչպես նաև հակաօդային պաշտպանության և զենիթահրթիռային ստորաբաժանումներ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր