17:30 - Բացառիկ մանրամասներ Սեյրան Սարոյանի տանը տեղի ունեցած «ռազբորկայից» ու խուզարկությունից. գեներալը ստո՞ւմ է         17:00 - Ի գիտություն.ՀՀ օրենսդրությունը և Հայաստանի վավերացրած միջազգային կոնվենցիաներն իրավունք չեն տալիս Ամուլսարում հանք շահագործել. իրավաբան      16:39 - Բանակում բան կա՞ր, որ գողանայինք...Ոչ սպա ունեինք, ոչ զինվոր, ոչ բաղնիք...Հո ախմախ չի, որ հետ գա    

01 մայիս 2017 14:30

Էրդողանը Հնդկաստան է մեկնում մեղքի բեռով՝ Հայոց ցեղասպանության պատճառով. New Indian Express

Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարիի՝ Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրին ծաղիկներ դնելով, Հնդկաստանը ուղերձ է հղել Թուրքիային՝ ցուցաբերելով իր արտաքին քաղաքականության ուժը՝ հաշվի առնելով այն, որ Անկարան աջակցում է Քաշմիրի հետ կապված Պակիստանի քաղաքականությանը։ Այս մասին ասվում է New Indian Express պարբերականի հոդվածում, որը հրապարակվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Հնդկաստան այցի նախօրեին։
Հոդվածում նշվում է, որ Հայաստան այցի ընթացքում Անսարին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ հայտարարել. «Դա ողբերգություն է։ Մարդիկ աննկարագրելի արարքներ են կատարել այլ մարդկանց նկատմամբ»։
«Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Նյու Դելին սադրում է Անկարային», - նշում են հեղինակները։
Ընդգծվում է, որ Անկարայի համար երկրորդ ազդանշանը Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի այցն է, «որի համար Հնդկաստանը կարմիր գորգ էր փռել, եւ հազիվ թե նախագահ Էրդողանն անտեսի դա»։ Բացի այդ, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հաստատել է Հնդկաստանի աջակցությունը Կիպրոսի ինքնիշխանությանը։
Նշենք, որ Թուրքիայի նախագահը մայիսի 1-ին երկօրյա այցով Հնդկաստան է ժամանել։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր