14:10 - Տեսանյութ.Պուտին, հեռացի՛ր, Պուտին, գո՛ղ,55 հազարանոց զանգվածային ցույց՝ Խաբարովսկում         13:50 - Տեսանյութ.ՀՀ 6 քաղաքացիներ, որոնցից 3-ը կանայք են, 5 օր է, մնացել են ռուս-վրացական սահմանին եւ չեն կարողանում վերադառնալ Հայաստան      13:31 - Ձայնը և կորոնավիրուսով վարկվածությունը    

02 մայիս 2017 13:20

Իդեալական հարաբերությունների համար տղամարդկանց եւ կանանց 5 ցանկություն

 

1. Կնոջը հոգատարություն, իսկ տղամարդուն՝ վստահություն է պետք

Երբ տղամարդը հետաքրքրություն է ցուցաբերում ընկերուհու զգացմունքների նկատմամբ եւ մտածում նրա բարեկեցության մասին, կինը զգում է, որ իրեն սիրում են, իր մասին հոգ են տանում, որ նա առանձնահատուկ է տղամարդու համար եւ, բնականաբար, սկսում է ավելի մեծ վստահություն տածել տղամարդու նկատմամբ:  Նման վերաբերմունք նկատելով՝ տղամարդը հասկանում է, որ իրեն վստահում են եւ հավատում, որ ինքն անում է  ամեն ինչ, որպեսզի սիրելին իրեն առավելագույնս լավ զգա:

2. Կնոջը պետք է ընկալում, իսկ տղամարդուն՝ ընդունել այնպես, ինչպես կա

Երբ տղամարդը ոչ թե նյարդային, այլ հակառակը՝ ընկալումով ու հետաքրքրվածությամբ է լսում կնոջը, վերջինս զգում է, որ իրեն լսում եւ հասկանում են: Ընկալումը չի նշանակում կռահել զգացմունքներն ու մտքերը, դա կայանում է լսածից ինֆորմացիան զատելու եւ այն ճիշտ գնահատելու մեջ:  Երբ կինը տղամարդուն մոտենում է սիրով՝ չփորձելով փոխել նրան, վերջինս զգում է, որ իրեն ընդունում են իր բոլոր դրական ու բացասական կողմերով հանդերձ: Զուգընկերուհին նրան ամենեւին իդեալական չի համարում, բայց հասկացնում է, որ չի ցանկանում «կատարելագործել» նրան՝ հավատելով, որ նա ինքը դա կանի:  Նման վերաբերմունքի դեպքում տղամարդուն ավելի հեշտ է լսել սիրելիին, ինչն էլ հենց պետք է կնոջը:

3. Կնոջը պետք է հարգանք, տղամարդուն՝ երախտագիտություն

Երբ կնոջ հետ հարաբերություններում տղամարդն առաջին տեղում դնում է կնոջ իրավունքները, ցանկությունները, մտքերն ու զգացմունքները, կինը վստահ է, որ իրեն հարգում են: Տղամարդու կողմից հարգանք զգացող կնոջ համար շատ ավելի հեշտ է երախտագիտություն հայտնել տղամարդուն: Զգալով կնոջ երախտագիտությունը՝ տղամարդը հասկանում է, որ իր ջանքերն անտեղի չեն անցել եւ դա նոր ուժով է կրկնում, իսկ հարգանքը զուգընկերուհու նկատմամբ ավելի է մեծանում:

4. Կնոջը նվիրվածություն է պետք, տղամարդուն՝ հիացմունք

Երբ տղամարդը հաշվի է առնում կնոջ կարիքները եւ հպարտանում, որ ամեն ինչում աջակցում է նրան, նա բավարարում է կնոջ՝ սիրելի լինելու պահանջմունքները: Զգալով, որ տղամարդու կյանքում կարեւոր տեղ է գրավում՝ կինը ոչ միայն ինքն է ծաղկում, այլեւ սկսում է հիանալ իր զուգընկերոջով: Վերջինս զգում է կնոջ հիացմունքը՝ դրանում նկատելով յուրօրինակ որեւէ հատկություն կամ տաղանդ: Դա կարող է լինել հումորի զգացողություն, նպատակասլացություն, անկեղծություն, բարություն, սեր, փոխըմբռնում:

5. Կնոջը պետք է ըմբռնում, տղամարդուն՝ հավանություն

Երբ տղամարդը վերեւից չի նայում կնոջ զգացմունքներին ու ցանկություններին,  չի վիճում նրա հետ, այլ ընդունում է դրանց օրինականությունը, կինն իրեն սիրված է զգում: Երբ տղամարդը կնոջը հասկացնել է տալիս, որ ընդունում է նրա իրավունքները, կնոջ կողմից հավանության է արժանանում: Հոգու խորքում յուրաքանչյուր տղամարդ ցանկանում է իր սիրելիի համար հերոս ու ասպետ լինել (հիշեք՝ տղամարդուն քո  հավանությունը ցույց տալն ամենեւին չի նշանակում համաձայնել նրա հետ): Հավանությունը նրա արարքների ընդունումն է կամ այն հույսը, որ զուգընկերոջը բարի նպատակներն են առաջնորդում:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր