18:33 - Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից. Տեսանյութ         17:32 - Միջադեպ Թուրքիայի խորհրդարանում.Կարո Փայլանը Սոյլուին նմանեցրել է Հիմմլերի հետ      16:39 - Տեսանյութ. Վահե Էնֆիաջյանի կոշտ պատասխանը ադրբեջանցի պատվիրակներին՝Քաղաքական սադրանք՝ դուք եք անում,Արցախի հարցը դե ֆակտո լուծված է    

02 մայիս 2017 14:40

Փաշինյանը նախընտրական պայքարին մասնակցում է ՀՀԿ-ին աջակցելու նպատակով. «Երկիր Ծիրանի»

«Ելք» դաշինքից քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նախընտրական պայքարին մասնակցում է, որպեսզի աջակցի Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Այս մասին մայիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Երկիր Ծիրանի» կուսակցությունից Երեւանի ավագանու թեկնածու Ստելլա Աղաջանյանը:
Նրա խոսքով` գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր կառավարման տարիներին ձախողել է  բոլոր ուղղություններով աշխատանքերը: «Նրանց քայլերի հետեւանքով քաղաքի տեսքն աղավաղված է: Զարուհի Փոստանջյանի հետ միասին մենք կփորձենք ազատագրել Երեւանը ՀՀԿ-ի բռնատիրությունից», - ընդգծել է Աղաջանյանը:
Ի պատասխան այն հարցի, թե ինչու պետք է ընտրողները քվերակեն հօգուտ «Երկիր Ծիրանի»-ի, նա նշել է. «Մեր կուսակցության գլխավոր դեմքը Զարուհի Փոստանջյանն է, ով իր քայլերով ապացուցել է` նա այնտեղ է, որտեղ կան ցավ ու խնդիրներ: Դուք կարող եք ասել` ինչու խորհրդարանի պատգամավոր դարձած Նիկոլ Փաշինյանը որոշեց քաղաքապետ առաջադրվել: Ես կասեմ` նրա նպատակն այն է, որ երկու քաղաքական բեւեռներ չլինեն»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր