09:50 - Ողբերգական դեպք Ստեփանավանում. մի ամբողջ ընտանիք հրդեհի զոհ է դարձել         09:46 - Ողջ գիշեր ՀՀԿ-ն անցկացրել է ոտքի վրա՝ անքուն.Սարգսյանն ապագա պայքարի պլաններ է մշակել.«Հրապարակ»      09:30 - Տարադրամի փոխարժեքը դեկտեմբերի 11-ին    

02 մայիս 2017 15:00

Փաշինյանի հասցեին մեղադրանքները` նրա` ՀՀԿ-ին աջակցելու հետ կապված, բացառապես անհիմն են. «Ելք» դաշինք

Մեղադրանքները, որ «Ելք» դաշինքից քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մասնակցում է նախընտրական պայքարին, որպեսզի աջակցի Հայաստանի հանրապետական կուսակցությանը, բացառապես անհիմն են: Այս մասին մայիսի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է  «Ելք» դաշիքնից Երեւանի ավագանու թեկնածու Մանե Թանդիլյանը:
Նրա խոսքով` Նիկոլ Փաշինյանը «Ելք» դաշինքի ամենակարկառուն քաղաքական գործիչներից է, ով տարիներ շարունակ խնդիրներ է բարձրացրել: «Փաշինյանը հենց այն մարդն է, ով կարող է գտնել այն լուծումները, որոնց մասին մենք խոսում են: Նիկոլ Փաշինյանը կլինի Երեւանի լավագույն քաղաքապետը: Նա կարող է քաղաքական լավագույն հակակշիռը լինել այն Ազգային ժողովին, որն այժմ ձեւավորվել է»,-նշել է Թանդիլյանը:
Ավելի վաղ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից Երեւանի ավագանու թեկնածու Ստելլա Աղաջանյանը հայտարարել , թե «Ելք» դաշինքից քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մասնակցում է նախընտրական պայքարին, որպեսզի աջակցի Հայաստանի հանրապետական կուսակցությանը:


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր