22:00 - Օրվա խորհուրդ. Հունվարի 17         21:30 - Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը 4 ժամ տևեց․ ի՞նչ են քննարկել      21:10 - «Սուրբ Աստվածամայր»-ի մեկնաբանությունը երեկ տեղի ունեցած՝ երեխայի մահվան դեպքի հետ կապված    

02 մայիս 2017 15:20

Երասխահուն գյուղում 57-ամյա բնակչին գտել են ծառից կախված վիճակում

Արմավիրի մարզի գյուղերից մեկում մոտ 60 տարեկան տղամարդն ինքնասպանություն է գործել: Նրա մոտ հայտնաբերվել է գրություն, որում ասվում է, որ ինքնասպանության համար պետք չէ ոչ ոքի մեղադրել։ 
Այս տեղեկությունը հաստատեց Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը՝ ասելով, որ ոստիկանությունը նման հաղորդում ստացել է:  
«Մայիսի 1-ին՝ ժամը 10:45-ին հաղորդում է ստացվել, որ Երասխահուն գյուղի տարածքում գտնվող լճերի պահակակետում 1959 թվականին ծնված Վ.Մ.-ն կախվել է: Պարզվել է, որ նույն օրն առավոտյան 8-ի սահմաններում նշված տարածքում տղամարդն ինքնասպանություն է գործել՝ ծառից մետաղալարով  կախվելու միջոցով»,-ասաց Ջանոյանը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ կատարվում է քննություն:
Երասխահունի համայնքապետ Արմեն Ավետիսյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Վ.Մ.-ն Երևան քաղաքի բնակիչ է եղել. «Նա Երևանից էր, լճերի տարածքում էր ապրում, հավանաբար ձուկ էր բռնում, խեցգետին և այլն»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր