Կորոնավիրուսով վարակման 491 նոր դեպք մեկ օրում. մահացել է 5 մարդ          Իրանը թույլ չի տա ահաբեկիչների մուտքը.բախումների Կովկաս տեղափոխումը ավելի մեծ աղետի կհանգեցնի, քան Ղարաբաղյան հակամարտությունը       Ադրբեջանն իր զինվորներին պատերազմ է ուղարկում թմրեցված վիճակում, դիակների գրպանում ներարկիչներ են հայտնաբերվել    

03 մայիս 2017 10:39

«Հրապարակ». ինքնաբացարկների ցանկը վերջնական չէ, Գեւորգ Կոստանյանը շուտով կհրաժարվի մանդատից

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինքնաբացարկի դիմումների հրապարակումից մի քանի եզրակացություն արդեն իսկ կարելի է անել։   Նախ այն, որ տարեց Սահակյանը՝ Գալուստ Գրիգորիչը, ինչպեսեւ հայտնել էր  «Հրապարակ»-ը, որոշել է տեղը չզիջել որդուն, եւ դիմում է ներկայացրել ոչ թե հայրը, այլ որդին՝ Արման Սահակյանը, թեեւ ռեյտինգայինով անցել էր։  

Երկրորդ․ ինքնաբացարկ չի ներկայացրել Արփինե Հովհաննիսյանը, ինչը նշանակում է, որ չնայած վարչապետը նրան ուզում էր պահել արդարադատության նախարարի պաշտոնում, բայց որոշվեց գործուղել ԱԺ, հավանաբար՝ փոխնախագահի կարգավիճակով։  

Երրորդ․ ինքնաբացարկների ցանկը վերջնական չէ, հավանաբար, Գեւորգ Կոստանյանը շուտով կհրաժարվի մանդատից եւ կզբաղեցնի արդարադատության նախարարի պաշտոնը։  

Չորրորդ․ ճիշտ էր նաեւ  «Հրապարակ»-ի այն տեղեկությունը, որ Կարեն Բոթոյանը նշանակվում է մարզպետ, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը գնում է ԱԺ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր